o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու հերոսի մոր ցանկությունը մնաց անկատար

18.10.2019 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու հերոսի մոր ցանկությունը մնաց անկատար

Ապրիլյան պատերազմի հերոսներից ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ մայրը` ՆՈՒՆԵ ԱԹԱՋԱՆՅԱՆՆ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ մի ցանկություն ունի` Կապանի մշակույթի պալատը Նորայրի անունով կոչելու, ինչի վերաբերյալ արդեն իսկ զրուցել է մարզպետի հետ£ Նա հույս էր հայտնել, որ մարզպետը կզբաղվի այդ հարցով: «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից, թե ինչ փուլում է այդ գործընթացը.

Հայ եկեղեցու դեմ պատերազմը մտել է վճռորոշ փուլ

- Մեր քաղաքում` Կապանում, մի օրվա մեջ ստորագրահավաք ենք իրականացրել, ուզում ենք անվանակոչել Մշակույթի պալատը Նորոյիս անունով: Նախկին քաղաքապետն ասում էր, թե պետք է արդեն մեծ պատիվ համարեք, որ Նորոն թաղված է եղբայրական գերեզմանոցում: Իսկ մարզպետն ասում էր, թե ինչքան գիտեմ 5 տարին պետք է լրանա, որ կարողանանք անվանափոխել: Բայց այսօր ապրիլյանի հերոսներից շատերի անունով դպրոցներ, դասարաններ, փողոցներ են անվանակոչվում: Դեռ այն ժամանակ դիմել էինք ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Ասել էր` իհարկե, կլինի: Բայց հետո` ամեն ինչ փոխվեց, անվանափոխության հարցն էլ մնաց: Իմ ցանկությունն է ընդամենը երեխուս անուն-ազգանունը տեսնեմ: Ախր, սա մենք չպետք է խնդրենք, մեր հերոսները բոլորիս երեխեքն են...

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА