o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից 9–ամյա երեխային վրաերթի ենթարկելու

15.10.2019 11:27 ՔՐԵԱԿԱՆ
Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից 9–ամյա երեխային վրաերթի ենթարկելու

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է: 

Հիշեցնենք, որ օրերս Analitik.am-ը տղեկություն էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Վրաերթը թաքցվել է և  չի գրանցվել ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանն օգտագործել է իր բոլոր լծակները, որպեսզի վրաերթը որևէ կերպ չգրանցվի ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն

Ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված տղամարդը Շտապ օգնության բրիգադով տեղափոխվել է հիվանդանոց

անվանելով «հերթական շառը», ինչից հետո Analitik.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեխայի ծնողները մանրամասներ են հայտնում դեպքի մասին։ Դավիթ Սանասրայանը հայտարարել է, որ ինքը չի վրաերթի ենթարկել երեխային, այլ երեխան է եկել, ընկել մեքենայի տակ։ Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառում կատարեց, պատմելով դեպքի մանրամասները. 

Ըստ Սանասարյանի՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:

«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել էր Սանասարյանը:

Սանասարյանը հայտարարել է, որ հաղորդում է  ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА