o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրով. Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ

26.09.2019 16:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրով. Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ

Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ, քանի որ այդ երկրի քաղաքացիների մեծամասնությունը գիտակցել է  ավելի վաղ տեղ գտած հակառուսական սադրանքների անարդյունավետությունը, հայտարարել է ՌԴ  ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Հրաժարական է տվել Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը

«Ես, հավանաբար, այդ թռիչքները կվերադարձնեի: Ինձ թվում է, որ դա ճիշտ կլինի այն բանից հետո, երբ վրաց բնակցության մեծամասնությունը գիտակցել է այն արարքի հակարդյունավետությունը, որը տեղի է ունեցել  վրացական խորհրդարանում, երբ այնտեղ նիստ էր անցկացնում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը»,- ասել է նախարարը:

Լավրովն ընդգծել է, որ միշտ հանդես է եկել Ռուսաստանի և Վրաստանի բարեկամության օգտին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА