o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքենաների վերահաշվառումը հնարավոր կլինի առանց մեքենան ներկայացնելու

26.09.2019 14:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Մեքենաների վերահաշվառումը հնարավոր կլինի առանց մեքենան ներկայացնելու

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ներկայացրեց իրենց առաջարկած փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հայաստանում մեքենաների վերահաշվառման դեպքում կարիք չի լինի մեքենան ներկայացնել, բավարար կլինեն միայն փաստաթղթերը։

Նոր Հաճնում մահացած 4 երեխաների հայրը վաղը առավոտյան կլինի Հայաստանում. ՀՀ ԱԳՆ

Սարգսյանը բացատրեց, որ դրա արդյունքում հնարավոր կլինի թեթևացնել հերթերը։ Ավելին, ըստ ոստիկանության ղեկավարի, իրենց «տեխնարներն» աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավոր դարձնեն վերահաշվառումները էլեկտրոնային եղանակով իրականացնելը։

Բացառություններ, ըստ Սարգսյանի, կլինեն այն դեպքերը, երբ մեքենայի գույնը փոխված կլինի և այլն։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ տեխնիկական անձնագրերի մեջ ներառված կլինեն նաև շարժիչների տեսակները, կնշվի՝ դրանք աշխատում են գազով, բենզինով, թե էլեկտրականությամբ։ Սրա արդյունքում, ըստ Սարգսյանի, հնարավոր կլինի հետագայում էլեկտրոմոբիլների դեպքում ապահովել արտոնությունները։

Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА