o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուրիմ կամ Համանի ականջների համը

25.09.2019 17:40 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պուրիմ կամ Համանի ականջների համը

Պուրիմն, ինչպես եբրայեցիներն են ասում, իրենց տոներից ամենաուրախն ու ամենապայծառն է, որը տոնվում է լուսնային օրացույցի Ադար ամսվա 14-ին (այս տարի այն համապատասխանում է Մարտի 23 ին): Այս օրը եբրայացիներին պատվիրվում է ընթերցել Եսթերի մագաղաթը, ամեն բան մոռանալու աստիճան օգտագործել ոգելից խմիչքներ, երեխաներին` կազմակերպել պուրիմյան իրադարձությունները նկարագրող ներկայացումներ (պուրիմշպիլ), տոնական սեղաններին անպայման ունենալ եւ ճաշակել պարսիկ զորահրամանատար Համանի ականջները խորհրդանշող ընկույզով, չամիչով ու մեղրով լցոնված «Համանդաշն» (Համանի ականջներ) անվանումը կրող թխվածքը եւ այլն, եւ այլն:
Հասկանանք, ի՞նչ է պուրիմը եւ այդ ի՞նչ Համանի ականջներ են, որ մեր եբրայեցի բարեկամները շուրջ 2500 տարի ճաշակում եւ համից չեն կշտանում

Մ.թ.ա. 586 թ. Նաբուգոդոնոսոր երկրորդի կողմից Երուսաղեմը գրավելուց եւ եբրայեցիներին Պաղեստինից Բաբելոն քշելուց հետո ընդամենը 50 տարի էր անցել: Մ.թ.ա. 538թ.-ից Բաբելոնի տեր-տիրակալ դարձած Պարսից արքա Կյուրոսը եբրայեցիներին գերությունից ազատելու եւ իրենց երկիրը վերադառնալու հրովարտակ արձակեց: Սակայն իրենց ստրկական վիճակն անվերջ ողբացող եբրայեցիների չնչին մասը միայն ցանկություն հայտնեց վերադառնալ Երուսաղեմ, քանզի թե՛ Բաբելոնում եւ թե՛ Պարսից կայսրության ողջ տարածքում նրանք իրենց կյանքի համար գտել էին հանգիստ ու ապահով ապրելու լավագույն պայմանները: Գերեվարված մեր եբրայեցի բարեկամներն, իհարկե, ջրանցքներ փորելով կամ Բաբելոնի պարիսպների շինարարության վրա բանվորություն անելով չէին զբաղված: Այդ ծանր աշխատանքները լոկ տեղաբնիկ գոյերի բախտաբաժինն էին հանդիսանում: Հայտնվելով ժամանակի խոշորագույն առեւտրատնտեսական կենտրոններից մեկում, ինչպես, ասենք, այսօրվա Նյու Յորքը, Հոնգ-կոնգը կամ Լոնդոնն են, որտեղ այն ժամանակվա չափանիշներով լիովին պաշտպանված էին «մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» (Բաբելոնում, ստրուկը իր նկատմամբ դաժան վերաբերմունքի համար իրավունք ուներ դատի տալ իր տիրոջը, կամ ստրուկը, տիրոջ խնդրանքով, կարող էր վարկ տրամադրել նրան եւ այլն), նրանք իրենց նվիրեցին «ստրկական աշխատանքի» մեկ այլ, առավել հանգիստ ու եկամտաբեր առեւտրա-վաշխառուական ոլորտին, ինչը շատ արագ հարստացրեց նրանց եւ անդարձելիորեն մոռացնել տվեց այն ամենը, ինչը կապված էր իրենց եհովա աստծո պատգամների, իրենց հավատքի, ավետյաց երկիր` Պաղեստին վերադառնալու հետ: Պարսկաստանում տեղի էր ունենում եբրայեցիների ինքնակամ ձուլում եւ եբրայեցի «ազգի առաջնորդներին» անհրաժեշտ էր ինչ որ բան անել այդ ձուլումը կանխելու համար
Եվ ինչպես միշտ հետագայում, այստեղ առաջին անգամ, որպես «դարձի իրագործման տեխնոլոգիա» պիտի հայտնվեր «ԱՆՏԻՍԵՄԻՏԸ», ով իր առջեւ խնդիր պիտի դրած լիներ եբրայեցիների ջարդեր կազմակերպելու միջոցով իր երկիրն ազատագրել նրանցից: Ահա այս ժամանակներում է, որ տեղի են ունենում ՊՈՒՐԻՄԻ հետ կապված իրադարձությունները:

Այդ ժամանակներում Պարսկաստանում իշխում էր Ախաշվերոշ-Արտաքսերքս արքան, ով իր համար կին էր առել Եսթեր անունով մի եբրայուհու եւ ով զարմուհին էր Մուրթքե-Մորդեխայ անունով մի եբրայեցու: Չար լեզուներն ասում են, որ մեր եբրայեցի եղբայրներն իրենց «ստրկական» աշխատանքի շնորհիվ արագորեն հասնելով բարեկեցության բարձր աստիճանի, սկսել էին մեծ դերակատարում ունենալ նաեւ իրենց «ստրկացրած» երկրի կառավարման ոլորտներում եւ շարքային պարսիկների համար գնալով ավելի ու ավելի անհասկանալի էր դառնում մեկ բան. Արդյոք իրենք են նվաճել Երուսաղեմն ու գերեվարել եբրայեցիներին, թե եբրայեցիներն են գրավել ու «իրենցով արել» ողջ Պարսկաստանը:
Եվ ահա Արտաքսերքսի խորհրդական զորահրամանատար Համանը, ով մեծ ազդեցություն ուներ, եւ ում խոնարհվում էին բոլորն, իհարկե բացի Մուրթքեից, այս հարցերը բարձրացրեց Ախաշվերոշի առջեւ: Արքան համաձայնվելով Համանի հետ հորդորում է եբրայեցիներին վերադառնալ իրենց երկիրը, որի համար մեկ տարի ժամանակ է տրամադրում, իսկ եթե ոչ, հրամայում է. «…մեկ օրում՝ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ամսվա, այսինքն՝ Ադար ամսվա տասներեքերորդ օրը, ոչնչացնեն, սպանեն ու կործանեն բոլոր հրեաներին՝ թե՛ երիտասարդներին, թե՛ ծերերին, թե՛ երեխաներին եւ թե՛ կանանց, ինչպես նաեւ հափշտակեն նրանց ունեցվածքը» Եսթեր 3:13: Հրամանն արձակվում է «ԱՌԱՋԻՆ ամսվա տասներեքերորդ օրը…» (Եսթեր 3:12), այսինքն՝ մինչեւ հրամանի ի կատար ածվելը մի ամբողջ տարի ժամանակ է տրամադրում

Ինչպես պատմվում է Եսթերի գրքում, Մուրթքե- Մորդեխայն իմանալով «…այդ որոշման մասին, պատռեց իր հանդերձները, քուրձ հագավ, իր վրա մոխիր ցանեց…» (Եսթեր 4:1), ու գնալով արքունիք Եսթերին հրահանգեց փրկել իրենց հայրենակիցներին արտաքսումից եւ կոտորածից:
Եվ ահա Եսթերին հաջողվում է համոզել Ախաշվերոշին հակառակն անել. կախաղան բարձրացնել այդ սրիկա Համանին, փոխել արքայական հրամանի բովանդակությունը եւ արդեն հրեաներին արտոնություն տալ կոտորելու բոլոր իրենց չսիրողներին: «… թագավորը թույլ էր տալիս բոլոր քաղաքներում գտնվող հրեաներին հավաքվել եւ բոլոր ազգերի մեջ ու բոլոր գավառներում ոչնչացնել, սպանել եւ կործանել իրենց հանդեպ թշնամաբար տրամադրված բոլոր զինված մարդկանց, այդ թվում երեխաներին ու կանանց, իսկ նրանց ունեցվածքը կողոպտել: Թագավորի բոլոր գավառներում դա պետք է արվեր մեկ օրում՝ տասներկուերորդ ամսվա, այսինքն՝ Ադար ամսվա տասներեքերորդ օրը» (Եսթեր 8:11,12): Ինչ վերաբերվում է անտիսեմիտ Համանին, ապա հենց նույն օրը նրա ԱԿԱՆՋՆԵՐԸ կտրում են եւ իր տան առջեւ կանգնեցված ցցից կախում: Մինչեւ Ադար ամսվա 13-ը ինն ամիս դեռ կար:

Եվ ահա, երբ թվում է թե վաղուց չարը խափանված էր եւ եբրայեցիներին այլեւս որեւէ վտանգ չէր սպառնում, եկավ Ադար ամսվա տասներեքերորդ օրըԿրկին դառնանք Եսթերի գրքին. «Հրեաները հավաքվեցին իրենց քաղաքներումբոլոր գավառներում, որպեսզի սպանեն նրանց, ովքեր ցանկանում էին վնաս հասցնել իրենց, եւ ոչ մի մարդ չկարողացավ դիմադրել նրանց, քանի որ նրանց հանդեպ վախը պատել էր բոլոր ժողովուրդներին» (Եսթեր 9:2): Եվ սկսվեց կոտորածըԵվ Թագավորն ասաց Եսթեր թագուհուն. «Եթե Շուշան ամրոցում հրեաները սպանել ու կործանել են հինգ հարյուր մարդու եւ Համանի տասը որդիներին, ապա թագավորի մյուս գավառներո՞ւմ ինչ են արել։ Իսկ հիմա՞ որն է քո խնդրանքը։ Թող այն տրվի քեզ։ Ուրիշ ի՞նչ ես ուզում»։ (Եսթեր 9:12): Ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում, եւ մեր Եսթերը պատասխանեց. «… թող Շուշանում գտնվող հրեաներին թույլ տրվի, որ վաղն էլ գործեն այսօրվա օրենքով, եւ թող Համանի տասը որդիներին ցցից կախեն» (Եսթեր 9:13): (Իսկապես, ծիսական դաժանություն ինչպիսի դրսեւորում: Նախօրեին մեռցրած անմեղ երեխաներին, հաջորդ օրը կախել ցցից: Վերջապես «Թագավորի գավառներում գտնվող մնացած հրեաները հավաքվեցինեւ իրենց ատողներից յոթանասունհինգ հազար մարդ սպանեցին»: Ասենք, որ այդ ժամանակվա պարսկական բանակը, որը հզորագույնն էր տարածաշրջանում, իր կազմում ուներ 70.000 զինվոր: Մոտ այդքան էլ ուներ Ավարայրի ճակատամարտում։ «Դա տեղի ունեցավ Ադար ամսվա տասներեքերորդ օրը եւ տասնչորսերորդ օրը նրանք հանգիստ գտան ու խնջույքի եւ ուրախության օր արեցին» (Եսթեր 9, 16,17)։ Սա է Պուրիմի հակիրճ պատմությունը եւ այս առումով մեր` հայերիս բարոյականության, մարդասիրության, արդարության, կարճ ասած Արարչաստեղծ մարդու էության մասին ունեցած պատկերացումներին տրամագծորեն հակառակ բնավորության գծերի ու մարդկային, ավելի ճիշտ, մեր չափանիշներով անմարդկային վարքագծային դրսեւորումների փառաբանմանն ենք ականատես լինում այստեղ: Բազմաթիվ հարցեր են առաջանում անզեն 75.000 անմեղ մարդկանց կոտորածը, Համանի 10 զավակների սպանությունն ու նրանց հետագա ցցերից կախ տալը եւ նման այլ դրսեւորումներն որպես հերոսություն որակելու եւ այդ առումով պետական-ազգային-կրոնական տոն հռչակելու առումով: Սակայն թողնենք սա եւ ծանրանանք ընդամենը մեկ, իմ կարծիքով կարեւորագույն բանի` այդ տոնակատարության ծիսական մասի վրա, հատկապես երեխաների հետ կապված:

Եթե եբրայեցի երեխաները արտաքին աշխարհին առնչվելու եւ ինքնագիտակցման առաջին տարիներից սկսած արդեն, անմեղ մարդկանց կոտորածն ու այլազգի մանուկների սպանությունն ընկալում են որպես իրենց փրկության տոն, ավելին, մանուկ հասակից սկսած, իրենց ողջ կյանքի ընթացքում, այդ տոնին անպայման ճաշակում, միմյանց հյուրասիրում են պարսից զորահրամանատար Համանի կտրած ականջները խորհրդանշող, չամիչով, ընկույզով ու մեղրով լցոնված «Համանդաշն» կոչված քաղցրեղենը ու մոտ 2500 տարի առաջ իրականացված մարդկանց կոտորածի, երեխաների սպանության մոտիվներով մանկական ներկայացումներ են բեմադրում, զարդարելով իրենց տոնածառերը Համանի կախ տված զավակներով եւ այդ օրը ազգովի որակում են որպես «լուսավոր մանկական տոն», ապա այդ ժողովուրդը, այդ հասարակությունն իր հոգեկան առողջության, իր հարեւանների, մնացած մարդկության հետ առնչվելու ու շփվելու, եւ վերջապես, իր ապագայի հետ կապված լուրջ պրոբլեմներ ունի

Իր ֆեյսբուքյան էջում գրել է

ԱՐՏԱՇԵՍ ՓԱՓԱԶՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА