o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքական հատուկ ծառայությունները 31 մարդ են առևանգել ամբողջ աշխարհում

16.09.2019 18:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքական հատուկ ծառայությունները 31 մարդ են առևանգել ամբողջ աշխարհում

Թուրքիայի հատուկ ծառայությունները 2016-ից ի վեր առնվազն 31 մարդ են առևանգել Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և այլ երկրներում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ նման տեղեկություն է հայտնել գերմանական Die Welt պարբերականը:

Քրդերը հայտարարել են, որ թուրքական բանակի հարձակման հետևանքով 16 գրոհային է զոհվել

Առևանգված մարդկանց կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեջ: Առևանգումների մասին հայտնում է Կրթության, վերապատրաստման և ինտեգրման շվեյցարական հիմնադրամը, որը կապ ունի Գյուլենի հետ: Վերջինիս Անկարան մեղադրում է 2016 թվականին երկրում իրականացված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Հիմնադրամի տվյալներով՝ հատուկ ծառայությունները մարդկանց են առևանգել Մալայզիայում, Պակիստանում, Ղազախստանում, Կոսովոյում, Մոլդովայում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Գաբոնում և Մյանմայում:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА