o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 10 թեկնածու

12.09.2019 21:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 10 թեկնածու

Սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի թիվ Վանեվան, Գեղարքունիք եւ Լճափ համայնքներում նշանակված համայնքի ղեկավարի ընտրություններում  քվեարկվելու համար գրանցվել է 11 թեկնածու:  Գեղարքունիքի մարզի թիվ 19 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Լճափում գրանցվել է համայնքի ղեկավարի 5, Վանեվանում՝ 3, Գեղարքունիքում՝ 2 թեկնածու: Գրանցված բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են, ովքեր առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով:

«Մեր հանրությունը, ցավոք, կենդանի հերոսներ չի սիրում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

 Ընդ որում, նրանցից  չորսը ոչ մի տեղ չեն աշխատում: Լճափում որպես թեկնածուներ  են գրանցվել համայնքի գործող ղեկավար Հայկ Սիմոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլա Սահակյանը, Լճափի միջնակարգ դպրոցի պահակ Վալտեր Գեւորգյանը, աշխատանքային հասցեներ չունեցող Արթուր Շահբազյանը եւ Արմեն Հովսեփյանը: Վանեվանում որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել ԱՁ տնօրեն Էմին Սարգսյանը,  «Հայփոստ» ձեռնարկության  Ծովակի մասնաճյուղի ավագ օպերատոր Իգոր Հարությունյանը, եւ աշխատանքային հասցե չունեցող Ատոմ Մկրտչյանը: Այստեղ առաջադրված չորրորդ թեկնածուն՝ Արծրուն Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել:

Գեղարքունիքում որպես համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Մեհրաբիկ Հարությունյանը:Համայնքի գործող ղեկավար Կարապետ Ասատրյանը չի առաջադրել իր թեկնածությունը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА