o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԶՈւ-ը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն

09.09.2019 13:52 ԹԵՄԱ
ՀՀ ԶՈւ-ը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն

ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Զորավարժության ընթացքում ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցում մարտական կրակի կիրառմամբ:

Ադրբեջանը սեպտեմբերի 11-13-ը հրադադարը խախտել է 52 անգամ

Զորավարժությունների նպատակներն են` ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА