o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

04.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Հենց Վլադիմիր Պուտինի այցից առաջ հայտնի դարձավ մի խայտառակություն` որ քրեական անցյալ ունեցող եւ քաղաքական առումով ՌԴ իշխանությունների աչքի գրող Վիտալի Շիշկինին Հայաստանի իշխանությունները քաղաքական ապաստան են տվել: Խայտառակության աստիճանը լավ է բնութագրել «Վետո» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը. «Սա 3 անգամ դատված (որից երկու անգամը` խարդախության համար) խարդախին, ով ՌԴ-ում բազմաթիվ հայ ընտանիքների դժբախտության պատճառ է եղել, Սորոսի հրամանով Հայաստանում տեղավորելու բարաթն է... Սա մեր պետության մահվան վկայականն է...»:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

«ԳԵՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Ի դեպ, երբեւէ ռուսասիրությամբ աչքի չընկած նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը միանգամից մատնանշում է, որ դրա հետեւանքները կարող են շատ վատ լինել. «Հասել ենք մարազմի այն աստիճանի, որ, սովորության համաձայն, մուկն ու կատու խաղացողը, այն էլ` մշտապես մկան դերում, չի նկատում, որ արդեն պետության ու ժողովրդի անունից է նույն խաղը խաղում, եւ սարսափելին, միեւնույնն է, մկան դերումԱմեն խաղ խաղացել էինք, մնացել էր հակահայկական ակցիաներում իր ակտիվ մասնակցությամբ հայտնի, ՌԴ քաղաքացի Շիշկինին փախստականի կարգավիճակ տալը: Փաստացի, մեկ անձի հիվանդագին ամբիցիաների ու բարդույթների ապահովման հիվանդագին փորձերը ժողովրդին «վաճառելու են» սուվերենության սոուսի ներքո: Ահավորն այն է նաեւ, որ հասարակության ինչ-որ հատվածի համար իրավիճակի ողջ լրջությունը դեռ տեսանելի չէ»:

«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

Ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած «գեղի կլուբի» տրամաբանությամբ թավշիստները դատել են այսպես` եթե դուք Ռուսաստանում Միհրան Պողոսյանին եք ապաստան տալիս, ապա մենք ապաստան կտանք ձեր աչքի գրողին, ջհանդամին, թե դրա կենսագրությունը լեցուն չէ հակահայկական դրվագներով: Այդպիսի մակարդակով, «ինադուի» տրամաբանությամբ պետական քայլերը, մեղմ ասած, չեն սիրում եւ ոչ մի լուրջ պետության մայրաքաղաքում: Ու հենց այդ պրիմիտիվիզմի, փողոցի մակարդակի իրավաքաղաքական որոշումները անհետեւանք չեն կարող մնալ: Փողոցի, խաժամուժի տարբերակով ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործը, որն իրավական առումով այնքան խոցելի է, որ անգամ նույն Քոչարյանին աչքի լույս չհամարող Եվրոպայում են ընդվզում: Իսկ Եվրադատարանի մակարդակով Մանվել Գրիգորյանի գործով արդեն կան նախադեպեր, որ նրա նկատմամբ կիրառվում է խոշտանգում: Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ուղղակիորեն մատնանշում է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում փողոցային, ընտրովի արդարադատություն.

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

«Գտնում եմ, որ նրա նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում, եւ նշեմ, որ Գրիգորյանի գործը գտնվում է ՄԻԵԴ-ում, եւ աննախադեպ իմ գործունեության ընթացքում չեմ տեսել, որ մեկ անձի վերաբերյալ երեք անգամ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում կայացնի: Իսկ առաջնայինը վերաբերում է Մ. Գրիգորյանի անօրինական կալանքին, ինչպես նաեւ խոշտանգման փաստին: Ըստ էության, մի կողմ թողնելով իրավական գործընթացները, այսօր պաշտպանական կողմը զբաղված է բարձրաձայնելով, ահազանգելով, որ մարդու կյանքը վտանգված է, ինչը գտնվում է ՀՀ կառավարության տիրույթում: Իսկ ես, ավելի քան վստահ եմ, որ ՄԻԵԴ-ը անդրադառնալու է այս փաստին»: Ի դեպ, եթե առաջ գեներալին դատարան էին բերում հաշմանդամի սայլակով, ապա այժմ դատական նիստերն առանց նրա են ընթանում, քանի որ բժիշկներն անհնարին են համարել դատական նիստերին մասնակցելը:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎ ՀԵՌԱՆԱԼ

Այսօր, ըստ ամենայնի, Սահմանադրական դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը, եթե իհարկե, իրավիճակը չթելադրի դրա հետազոտում: Սխալված չենք լինի, եթե ենթադրենք, որ ՍԴ բազմափորձ դատավորները սպասում են նույն Նիկոլի քաղաքական որոշմանը` ի վերջո Քոչարյանին ազատ արձակելուն համաձայնո՞ւմ է, թե՞ երկու ոտքը մի կոշիկի մեջ մտցրած համառորեն ուզում է երկարաձգել ապօրինի կալանքը: Իսկ որ Մոսկվայից Վլադիմիր Պուտինից, ում բազմաթիվ կեղծավոր հավաստիացումներ է տվել Նիկոլը, շարունակական ազդակներ գալիս են, որ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ: Գումարած դրան` Նիկոլի համառելը նրան դժվար թե օգուտ բերի, քանզի նույն Վենետիկի հանձնաժողովում էլ ոչ ոք չի պատրաստվում Նիկոլի թավշյա գլուխը շոյել Քոչարյանին բանտում պահելու համար: Բայց Քոչարյանի ազատ արձակումը նաեւ կնշանակի, որ շատ կտրուկ ինտենսիվանալու է փողոցի պայքարը ընդդեմ ապօրինի թավշյա վարչախմբի, եւ Նիկոլի փախուստը բավականին արագ կլինի: Ու «ժողվարչապետին» այլ բան չի մնում, քան փորձել պայմանավորվել անձնական ապահովության երաշխիքների մասին...

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Ի դեպ, ոչ մի լավ բան չի հուշում եւ գեներալ Վիտալի Բալասանյանի կտրուկ խոսքը: Իր մարտական գեներալի շուրթերով, ըստ էության, Արցախն է Նիկոլին հասկացնում, որ չի հանդուրժի որեւէ փորձ` Արցախի հաշվին ստվերային ինչ-ինչ գործարքով ինչ-ինչ անդրազգային շրջանակներից երաշխիքներ ստանալու: Բայց Քոչարյանին ազատ արձակելու դեպքում նույն Նիկոլին անհրաժեշտ կլինի ինչ-որ նոր աղմկալի ձերբակալություն կատարել, որպեսզի իր իսկ ֆանատները իրենից երես չթեքեն: Սակայն դա ընդամենը կարճատեւ «պաուզա» կարող է ապահովել եւ ոչ ավելին: Սակայն, եթե իրավիճակը նույն Նիկոլին թույլ տա Քոչարյանին շարունակել պահել բանտում, ապա փետրվարին արդեն նա անպայման կբախվի խորհրդարանական հեղաշրջման փորձի հետ: Իզուր չէր, որ ՔՊCC-ի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը բաց տեքստով ասաց, որ չկա իրենց խմբակցությունը միավորող որեւէ գաղափարախոսություն: Նաեւ այլ քայլոներ հակասում են ե՛ւ իրար, ե՛ւ Նիկոլին, ու քանի որ Նիկոլի անհեռանկարայնությունը ակնհայտ է բոլորին, ապա թեկուզ մաքուր կարիերիստական ձգտումներից ելնելով` ԱԺ-ում կմտմտան «վոժդին» փուռը տալու ձեւերը, եթե դեռ հիմիկվանից ստվերային սցենարներ չեն գծում: Իսկ ռեպրեսիվ մեթոդներով դիկտատուրա հաստատելու ռեսուրս Նիկոլը չունի: Նույն ուժային կառույցներում, մեղմ ասած, բացակայում է ցանկությունը հանուն Նիկոլի իրականացնել ինչ-ինչ կտրուկ գործողություններ, որոնք հետո հենց իրենց են պրոբլեմի առաջ կանգնեցնելու: Էլ չասենք, որ սպայական կորպուսում շատ-շատերն են փաստացի ատում փողոցային վարչապետին, կամ նրա մասին արհամարհական կարծիք ունեն:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА