o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օզբիլիսն այլեւս թուրքական ակումբի ֆուտբոլիստ չէ

21.08.2019 23:10 ՍՊՈՐՏ
Օզբիլիսն այլեւս թուրքական ակումբի ֆուտբոլիստ չէ

Հայաստանի հավաքականի թեկնածու Արաս Օզբիլիսը ու թուրքական «Բեշիքտաշը» երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, տեղեկացնում է Hurriyet-ը:

Կողմերը պայմանագրի խզման որոշումը կայացրել են նախորդ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ: Բացի այդ, ակումբը պարտավորվել է հայ ֆուտբոլիստին մաս-մաս վճարել շուրջ 2,25 մլն. եվրո՝ որպես փոխհատուցում:

Մխիթարյանն Ա Սերիայի այն նորեկներից է, որը կարող է կարող է մեծ ազդեցություն ունենալ թիմի խաղում.Իտալացի լրագրողները՝ հայ ֆուտբոլիստի մասին

Օզբիլիսը ընդամենը 6 հանդիպում է անցկացրել «Բեշիքտաշի» մարզաշապիկով: Նա 2016-ին էր տեղափոխվել Թուրքիա «Սպարտակից» 1.3 մլն. եվրոյի դիմաց: Այնուհետև, վարձակալությամբ հանդես էր եկել «Ռայո Վալեկանոյում», «Շերիֆում» ու «Վիլլեմ II»-ում:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ կիսապաշտպանը տեղափոխվելու է «Արարատ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА