o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամուլսարի հետևում կամ ինչո՞ւ է աղմկում Ամուլսարը»

21.08.2019 13:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ամուլսարի հետևում կամ ինչո՞ւ է աղմկում Ամուլսարը»

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ինչու է լռում Երեւանի քաղաքապետարանը եւ «աղմկում» է նախարարը

 Ազգային ժողովի փակ դարպասները մինչև վարչապետությունը բռնության խորհրդանիշ էին, իսկ Փաշինյանի վարչապետությունից հետո դրանց փակվելը ուղղակի ԱԺ բնականոն աշխատանքներն ապահովվելու համար իրականացվող քայլ:
❌ Հազարավոր աշխատեղեր բացելու փոխարեն ունենք հազարավոր առանց աշխատանք մնացած քաղաքացիներ, այդ թվում նաև վերջերս ԱԺ աշխատակազմի անօրինական ու զանգվածային ազատումները:
❌ 2018թ. ապրիլ-մայիսյան ինքնիրավչությունները կանխելու ոստիկանության օրինական գործողությունները անօրինականության դրսևորում էին որակվում «Կեղծ «հեղափոխության» հեղինակի կողմից, իսկ «ի վերուստ տրված» վարչապետ կարգվելուց հետո ոստիկանների կողմից կիրառող բիրտ ուժը՝ (2019թ. օգոստոսին Բաղրամյան պողոտան փակելու փորձը կանխելը) անհրաժեշտ միջոցառումներից հերթականը: 
❌ Նախկինում իրավունքի պաշտպաններ և հալածյալներ էին հռչակվում նրանք, ովքեր գեղեցիկ ու ազդեցիկ զրպարտություններ էին կարողանում մատուցել հանրությանը, իսկ «ի վերուստ տրված» վարչապետ կարգվելուց հետո բողոքի ակցիա կամ իրավունքների պաշտապնության զբաղվող անձինք՝ կարծիք չունեցող վարձկաններ:
Այս նույն տրամաբանությամբ՝ Ամուլսարի փաստաթղթերը կեղծված էին ու կոռուպցիոն աննախադեպ ռիսկերով լի, իսկ Ն. Փաշինյանի օրոք գործող քննչական մարմնի հավաստմամբ (կառավարության նիստի ընթացքում) որևէ կեղծ և քրեորեն պատժելի արարք ուղղակի չի եղել:
Բայց միևնույն է վարչապետ կարգված Փաշինյանի համար նախկինում Ամուլսարի շահագործումը հանցանք էր ազգի նկատմամբ, իսկ հիմա կարծես երկնից իջած օրհնություն:

Հ.Գ. շարունակելի …

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА