o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լուրջ քայլ է, սակայն այն չի կարող համարվել հակառակորդից դիրք կամ հող գրավել»

19.08.2019 15:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Լուրջ քայլ է, սակայն այն չի կարող համարվել հակառակորդից դիրք կամ հող գրավել»

«Արդեն քանի օր է չարչրկվում է այս թեման, որոշել էի չանդրադառնալ, բայց չեմ կարող», - այս մասին նշում է «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական եւ իրավապաշտպան ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ու մանրամասնում. «Տավուշի մարզը դնում ենք մի կողմ ու վերցնում պայմանական վայրերՀակառակորդը մի կոնֆլիկտի սկսման օրվանից երկար ու ձիգ տարիներ հաստատվել է մի այնպիսի դիրքում, որտեղից կարողանում է թիրախավորել խաղաղ բնակչությանը, բնակավայրերը, ճանապարհները եւ այլ ենթակառուցվածքներ: Մարտական առաջադրանքն իրենց ենթադրում է ոչ միայն ռազմական գործողություն, այլ հետախուզական գործողությունների հիման վրա իրականացնել նաեւ դիրքային բարելավումներ: Իսկ ի՞նչ է նշանակում դիրքային բարելավում: Դա հաստատ չի նշանակում դիրք գրավել, այլ պարզապես դիրքավորվել մի այնպիսի վայրում, որը գտնվում էր երկու կողմերի կրակի տակ, որը բարենապաստ դիրք կարող է դառնալ, սակայն երկու կողմից եւ ոչ մեկը չի կարողանում այդ վայրում դիրքավորվել մշտապես կրակի տակ լինելու պատճառով, միմյանց վերահսկելու եւ թույլ չտալու պատճառով: Այդ առավելություն ունեցող դիրքի ավելացումն իրենից չի ենթադրում հակառակորդի դիրքից եկող վտանգի չեզոքացում, դա ընդամենը հանդիսանում զսպող հանգամանք: Հակառակորդի կրակի չեզոքացում կլինի այն ժամանակ, եթե տվյալ կրակային կամ մարտական դիրքը վերացվի կամ անցնի մյուս կողմի վերահսկողության տակ: Միջդիրքային հատվածի կրճատման հաշվին նոր դիրքի ստեղծումն անշուշտ մարտավարական առումով բավականին լուրջ քայլ է, սակայն այն չի կարող համարվել հակառակորդից դիրք կամ հող գրավել»:

​​​​​​​«Բոլորիդ փչացնում են եւ այդ բանն անողը հոգեկան հիվանդ Նիկոլը կամ Ամուլսարի ասպետ «նախագահը» չեն, այլ դրանց տերերը»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА