o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղտոտված օդը թոքերի մահացու վտանգավոր հիվանդություն է առաջացնում

15.08.2019 17:17 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Աղտոտված օդը թոքերի  մահացու վտանգավոր հիվանդություն է  առաջացնում

Աղտոտված օդը չափազանց բացասաբար է ազդում թոքերի վրա:

JAMA ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այն կարող է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ եւ այլ վտանագվոր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ:

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴԸ` ԴԻՍԲԻՈԶԻ ՊԱՏՃԱՌ

Սիեթլում Վաշինգթոնի համալսարանից Ջոել Քաուֆմանը (Joel Kaufman) նշում է. օդի աղտոտումն ազդում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացման վրա այնպես, ինչպես ծխելը:

Հետազոտության շրջանակում գիտնականները 18 տարվա ընթացքում հետեւել են Նյու Յորքիի, Չիկագոյի, Լոս Անջելեսի, Բալթիմորի, Սեն Պոլի եւ Ուինսթոն Սալեմի մոտ 7 հազար բնակիչների առողջական վիճակին: Բացի այդ նրանք չափել են փողոցում եւ կամավորների տանը օդի աղտոտման մակարդակը:

Պարզվել է, որ մեկ միլարդում ընդամենը երեք մասով օզոնի կոնցենտրացիայի բարձրացումը հանգեցրել է նրան, որ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացման վտանգը զգալիորեն բարձրացել է: Ընդ որում հիվանդության աճի տեմպերը համադրելի են սցենարի հետ, որի դեպքում հետազոտվող շրջանների բոլոր բնակիչներն ամեն օր 30 տարվա ընթացքում մեկ տուփ ծխախոտ են ծխել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА