o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խեղաթյուրված ճակատագրերով մարդկանցից մինչեւ օտարացում. Մնջախաղի փառատոնն ընթանում է հագեցած

13.08.2019 14:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խեղաթյուրված ճակատագրերով մարդկանցից մինչեւ օտարացում. Մնջախաղի փառատոնն ընթանում է հագեցած

Արդեն տեղեկացրել էինք, որ Ծաղկաձորում, Օգոստոսի 10-15-ը մեկնարկել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը, որին մասնակցում են Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից թատերախմբեր և անհատ մնջախաղացներ:

Մեկնարկում է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը

Իրավունք Թերթ-ի լուսանկարը:Երեկ, փառատոնային երկրորդ օրը, հագեցած էր մի քանի ներկայացումներով, նախ Ծաղկաձորի Օրբելիների հրապարակում արգենտինացի աճպարար Պեդրո Լեսերը ցուցադրեց իր աճպարարական հնարքները հանդիսականի հետ մտնելով ինտերակտիվ շփման մեջ: Արգենտինացի աճպարարը հայ հանդիսատեսին, մնջախաղի հնարքների շնորհիվ, պատմեց Ֆիլիպո անունով երազող ու ճանապարհորդող ծաղրածուի մասին: Ներկայացումը սկսվում է նրա երազով, որն արթնանում է զարթուցիչի ձայնից:

Իրավունք Թերթ-ի լուսանկարը:Իսկ արդեն երեկոյան, «Ծաղկունյաց» հրապարակում հանդես եկան Ֆրանսիայի, Իրանի եւ Հայաստանի մասնակիցները: Ֆրանսիան ներկայացնող «Ապրիլ» երիտասարդական թատրոնը հանդես եկավ  «Աստղային անձրեւ» ներկայացումով, որը բեմադրվել է Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից ոգեշնչված, որոնք գեղեցիկ պատմություններ են՝ մարդկային պարզ ու ազնիվ արժեքների մասին: Ի դեպ, Ենգիբարյանն այս թատերախմբին ստիպեց ոչ թե լռել՝ մնջախաղացների նման, այլ խոսել, եւ ոչ միայն Ֆրանսերեն, այլ՝ հայերեն ու ռուսերեն, քանի որ ներկայացնում էին Ֆրանսիայում ռուսական մշակութային կենտրոնը:

Հավելենք, որ այս ներկայացումը «Ապրիլ» թատերախումբը ցուցադրել է նաեւ Պրահայում, որտեղ մեծ հաջողությամբ է ընդունվել դահլիճում ներկա Ենգիբարյանի չեխ երկրպագուների եւ ընկերների կողմից, քանի որ Ենգիբարյանը շատ սիրված է Պրահայում, քանի որ կինը չեխ էր:

Իրավունք Թերթ-ի լուսանկարը:Իրանական «Սոնար» թատերախումբը Հայաստան էր եկել տղամարդու եւ կնոջ մտավոր եւ ֆիզիկական հասունացման մասին պատմող «Օտարացում» բեմադրությամբ: 17 րոպեի ընթացքում բեմում հերոսները հանդիպում են, սիրահարվում միմյանց, ի վերջո սիրում, ապա որոշ ժամանակ անց միմյանց ճշմարիտ էությունը չընդունելով սկսում են փոխել միմյանց, քննադատել այնքան մինչեւ իրար համար դառնում են օտար:

Ներկայացման ռեժիսոր Ղոնչեհ Շուկուհիան այս բեմադրությունը նվիրել է իր ամուսնուն քանի որ տարիներ առաջ մեծ դժվարությամբ հաղթահարել է քաղցկեղ հիվանդությունը, որի ընթացքում ամուսինը կողքին լինելով հավասար պայքարել է քաղցկեղի դեմ:

Իրավունք Թերթ-ի լուսանկարը:Փառատոնի շրջանակներում կնոջ թեման շարունակեց Երեւանի մնջախաղի թատրոնի դերասանուհի Աննա Վարդանյանը՝ «Կինը» ժամանակակից պարային մոնոներկայացումով: Կես ժամից ավելի դերասանուհին էկրանի համադրությամբ ու բանաստեղծությունների միջոցով բեմում փորձում էր պոետների հետ երկխոսության մեջ մտնելով գտնել հավերժական հարցի պատասխանը՝ ի վերջո, ով է կինը: Սակայն, ավարտին կրկին վերահաստատեց, որ որեւէ բանաստեղծություն չի կարող բացահայտել կնոջը:

«Մեր ազգային շահը պետք է բացառի որեւէ այլ ուժի կապիտուլիացիան». Գագիկ Հարությունյան

Փառատոնային երկրորդ օրը եզրափակեց Իրավունք Թերթ-ի լուսանկարը:Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Դերասանական բաժնի Մնջախաղի կուրսը՝ խեղաթյուրված ճակատագրերով մարդկանց մասին պատմող «Մարդիկ» ներկայացումով:

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

Երեկոյի լուսանկարները՝ հետեւյալ հղումով

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА