o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաճախ հարվածեք ու գցեք Պոգբային մարզումների ժամանակ, Ռոնալդուն այդպես լավագույնը դարձավ.Գիգզ

11.08.2019 22:46 ՍՊՈՐՏ
Հաճախ հարվածեք ու գցեք Պոգբային մարզումների ժամանակ, Ռոնալդուն այդպես լավագույնը դարձավ.Գիգզ

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը «Մանչեսթեր Յունայթեդին» խորհուրդ է տվել ինչպես աշխատել «կարմիր սատանաների» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:

«Հաճախ հարվածեք և գցեք նրան մարզումների ժամանակ: Սա չի նշանակում, որ դուք պետք է այդպես վարվեք բոլորի հետ: Բայց Կրիշտիանուն այդպես դարձավ լավագույնը։ Սքոուլզը հաստատ հարվածում և գցում էր նրան, երբ գնդակով չափից դուրս երկար էր մնում:

Ռոնալդուն McDonald’s-ի աշխատակցին է փնտրում, որը նրան համբուրգեր է նվիրել

Ուղեղիդ մեջ մի բան առկայծում է և հասկանում ես, որ չի կարելի չափից դուրս շատ հնարքներ կիրառել կամ պահել գնդակը, որովհետև գիտես, որ ինչ-որ մեկը վատ կվարվի քո հետ: 

Տեսել եմ Կոմպանիի հարցազրույցը մրցաշրջանի վերջում։  Բրայթոնի վերջին խաղից առաջ նրան հարցրել են անցած շաբաթվա մասին, և նա ասել է. «Երբեմն ես պետք է ինչ-որ մեկին խփեմ և գցեմ»: Եվ ես մտածեցի, որ «Սիթին», այս մրցաշրջանում նրա կարիքը շատ կզգա»,- լեգենդի խոսքերը մեջբերում է Evening Standart-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА