o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտոնական. Ազարի խաղահամարը՝ «Ռեալում»

09.08.2019 22:50 ՍՊՈՐՏ
Պաշտոնական. Ազարի խաղահամարը՝ «Ռեալում»

«Ռեալն» իր կայքում հրապարակել է թիմի ֆուտբոլիստների խաղահամարները:

Թիմի աստղային նորեկ Էդեն Ազարը կկրի 7 համարի մարզաշապիկը, որը նախորդ մրցաշրջանում պատկանում էր Մարիանոյին: 7 համարի մարզաշապիկը հատուկ նշանակություն ունի «Արքայական» ակումբում, թիմի լեգենդներից ոմանք, օրինակ՝ Ռաուլն ու Կրիշտիանու Ռոնալդուն հենց այդ մարզաշապիկն են կրել: Մարիանոն կխաղա 24 համարի մարզաշապիկով, եթե, իհարկե, մնա ակումբում:

Պաշտոնական. Անչելոտին՝ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ

Հայտնի է նաև Խամես Ռոդրիգեսի խաղահամարը: Կոլումբացին հանդես կգա 16 համարի մարզաշապիկով, սակայն նրա ապագան մադրիդյան ակումբում ևս հարցականի տակ է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА