o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախ կատարած այցի պատճառով բուլղարացի պատգամավորները կհայտնվեն են ադրբեջանական սև ցուցակում

08.08.2019 21:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախ կատարած այցի պատճառով բուլղարացի պատգամավորները կհայտնվեն են ադրբեջանական սև ցուցակում

Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությանը՝ բուլղարացի խորհրդարանականներ Վալերի Սիմեոնովի և Յորդան Ապոստոլավի՝ Արցախ կատարած այցի հետ կապված:

  «Պատգամավոր Սիմեոնովի անօրինական այցը երրորդն է: 2016-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ նա ընդգրկվել է «օտարերկրյա քաղաքացիների սև ցուցակում»: Ինչ վերաբերում է պատգամավոր Ապոստոսլովին, նրա այցը կհանգեցնի նույն իրավարար հետևանքներին»,- Թրենդ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներն Արցախ են այցելել օգոստոսի 7-ին: Ստեփանակերտում բուլղարացի գործիչները հանդիպել են հանրապետության ղեկավարության հետ: 

Մովսես Հակոբյանը և տեղակալներն ազատվել են կառույցի տեղափոխման պատճառով

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА