o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.07.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի է, բայց փաստ` քաղբանտարկյալ նախագահի կողքին այժմ ունենք քաղհալածյալ դատավոր: Սասուն Սորոսիչի գլխավորած ՀՔԾ-ն դատավոր ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ առաջադրել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով: Այն, որ մեղադրանքը իրավական տեսակետից աբսուրդ է, ակնհայտ է ցանկացած անաչառ իրավաբանի, եւ իզուր չէ, որ Արփինե Հովհաննիսյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փոխանցել է այն նույն «քվանշը», որը վերջինս ստացել էր դեռեւս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանից: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է միայն համաձայնվել փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ. «Սա հերթական առիթն էր համոզվելու, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ ուղղակի հետապնդում է դատավորի նկատմամբ, որով փորձ է արվում սաստել նաեւ մյուս դատավորներին: Միաժամանակ, այսպես լուծվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործն այլ դատավորի փոխանցելու հարցը»:

ԶԱՐՄԱՆՔ

Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ ահազանգում է, որ Հայաստանում լրիվ բարձիթողի վիճակում է հայտնվել կենդանիների համաճարակային հսկողության հարցը, ինչի հետեւանքով Շիրակի մարզում կտրուկ շատացել է կենդանիների անկումը: Իսկ նույն երեւույթը, ինչքան էլ զարմանալի լինի, Երեւանում կարող է բավականին տագնապալի հետեւանքներ ունենալ. «Կենդանիների հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը լեշմանիոզ հիվանդության քարտեզագրում է կատարել: Այս հիվանդությունը հատուկ վտանգավոր հիվանդությունների շարքին է պատկանում, որը փոխանցվում է մոծակներով թափառական շներից: Մենք հիմա խայտառակ իրավիճակ ունենք աղբահանության հետ եւ չի բացառվում, որ Երեւանում գոյություն ունի լեշմանիոզի բարձր ռիսկ: Ոչ ոք չի գնահատել այդ ռիսկը»: Դե ինչ, ամեն ինչներս թամամ էր, մնում էր, որ մայրաքաղաքում վարակներ տարածող մոծակներ: Չնայած, ամեն ինչ էլ կարող է լինել, քանզի մայրաքաղաքը վերածվել է աղբաքաղաքի:

ԶԱՐՄԱՆՔ

Հայրենի ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ էլ իրականացվում են աշխատանքներ, որոնք զարմանալիորեն հիշեցնում են ժողովրդական հայտնի ասացվածքները բոշի յուղի վերաբերյալ: Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, եւ մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաեւ Դեմիրճյանի անցակետում: Ինչպես հայտնի է, կառավարությունը նոր սարքավորումներ ձեռք բերելու որոշում էր կայացրել դեռեւս մայիսի 28-ի նիստում եւ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել 85 մլն դրամ: Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, որ շենքի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: Այսինքն` զարմանալիորեն ստացվում է, որ քայլոների շնչին նույնիսկ ռենտգենային սարքավորումները չեն դիմանում: Բայց ինչո՞ւ են պետք նորերը, փոքր-ինչ անհասկանալի է, քանզի ՔՊCC-ի մեծամասնությունը ո՛չ բնությանն են պիտանի, ո՛չ մարդկությանը, էլ ուր մնաց, որ նրանց ինչ-որ բան սպառնա:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА