o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՏՄ օրենսդրության ոտնահարում հայաստանյան պետական կառույցի «դաբրոյով»

24.07.2019 13:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԵՏՄ օրենսդրության ոտնահարում հայաստանյան պետական կառույցի «դաբրոյով»

«Իրավունքն» իր նախորդ համարներում անդրադարձել էր սպառողի ահազանգին, որ «Աշտարակ կաթի» 15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են` որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր, վաճառել: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ` կաթ պարունակող մթերք:

Թուրքիայում տարեկան 29 մլն տոննա սննդամթերք վերածվում է թափոնի

Ի դեպ, նույն փաստը երկու-երեք ամիս առաջ հայտնաբերել էր նաեւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ)՝ խոստանալով համապատասխան միջոցներ ձեռնարկել: Բայց ահա, երբ մեզ դիմած քաղաքացու ահազանգի հետ կապված պարզաբանում խնդրեցինք ՍԱՊԾ-ից, այնտեղից փաստելով, որ տեղյակ են ԵՏՄ կանոնակարգերը ոտնահարելու եւ անբարեխիղճ մրցակցության այդ դրսեւորումից, նշեցնին նաեւ. «Թույլ ենք տվել այս պահին՝ մինչեւ օգոստոսի 1-ը իրենց մոտ եղած տարաների խմբաքանակը վերջացնեն»:

Գնաճը ակտիվանում է. Թանկացել է հատկապես սննդամթերքը

Նման պատասխանից մեկ պարզ հարց է ծագում, իսկ ի՞նչ իրավունք ունի ՍԱՊԾ-ն, ինչ-որ ընկերության թույլ տալ՝ ԵՏՄ կանոնակարգերի խախտմամբ ապրանք վաճառել, ինչ է, թե դեռ չօգտագործված տարաներ ունեն: ՍԱՊԾ-ն որեւէ նման ֆունկցիա չունի եւ չէր էլ կարող ունենալ: Այն պարզ պատճառով, որ այս կառույցի գոյության, գործունեության էությունը բոլորովին այլ է՝ ոչ թե արտադրողի պաշտպանությունը, այլ՝ սպառողի: Իսկ դա ենթադրում է պարզել արտադրողի թերություններն օրենքով սահմանված կարգով եւ միջոցներով, դրանք պարտադրել ուղղել: Առավել եւս, երբ խախտվում է միջպետական նորմատիվ: Գումարած դրան, այդ նորմատիվով տվյալ ապրանք (կոնկրետ դեպքում՝ թթվասեր) չհանդիսացող, սակայն դրա անվան տակ վաճառվող ապրանքը լուրջ հարված է նաեւ սպառողին: Քաղաքացին ցանկանում է գնել թթվասեր, վճարում է դրա համար, սակայն ստանում է մի ապրանք, որը իրականում «կաթ պարունակող մթերք» է: Վերջապես, սա նաեւ հարվածում է մյուս ընկերություններին. թթվասեր (այդ բառի ողջ նորմատիվային իմաստով) արտադրողը կունենա ավելի բարձր ինքնարժեք, քան թթվասերի անվան տակ բուսական յուղով արտադրողը: Ուստիեւ, իրական թթվասեր արտադրողը պետք է կա՛մ ավելի բարձր գին սահմանի եւ այս դեպքում գնային առումով կդառնա անմրցունակ, կա՛մ էլ՝ վաճառի կեղծ թթվասերին համարժեք գնով եւ տուժի, քանի որ ի սկզբանե ունեցել է ավելի բարձր ինքնարժեք: Այսպիսով, թթվասերի անվան տակ «կաթ պարունակող մթերք» արտադրողին տարաների ունեցած պաշարների պատրվակով արտադրությունը շարունակելու թույլտվություն տալով, ՍԱՊԾ-ն միաժամանակ իր իսկ ձեռքով հարվածում է ինչպես պետությանը (միջպետական նորմատիվների պահպանումը պետության պատասխանատվության տակ է), ապա շարքային սպառողի գրպանին ու առողջությանը, վերջապես՝ մյուս տնտեսվարողներին, ավելի կոնկրետ՝ նրանցից բարեխիղճներին: Ուրեմն, այդ ի՞նչ իրավունքով է ՍԱՊԾ-ն թույլ տվել «մինչեւ օգոստոսի 1-ը իրենց մոտ եղած տարաների խմբաքանակը վերջացնել»: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՍԱՊԾ-ից, սակայն այնտեղից միայն արձագանքեցին. «Եթե տվյալ ընկերությունը խախտումներ է թույլ տվել եւ առանց կրկնապիտակի նախկին տարաներն է օգտագործում, դա, բնականաբար, անընդունելի եւ կոպիտ խախտում է: Եվ եթե դա այդպես է, մենք լրատվամիջոցի հաղորդագրությունը ընդունում ենք որպես ահազանգ, որին ընթացք կտրվի: Նախկինից մնացած տարաները կարող են օգտագործվել միմիայն կրկնապիտակի առկայությամբ, որի վրա նշված կլինի կաթնային մթերք` պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով: Այսքանը կարող եմ ասել»:

Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը

Սա արդեն կտրուկ շրջադարձ էր: Կրկնենք. մինչ այս ՍԱՊԾ-ն պնդում էր, որ ինքն է «դաբրոն» տվել, ու հիմա իրենց ասածի ճիշտ հակառակն են պնդում: Սակայն այստեղ խնդիրը շատ ավելի խորն է: Կրկնենք, մարտի վերջերին հենց նույն ՍԱՊԾ-ն էր պարզել եւ հրապարակավ տեղեկացրել, որ իրականացրել են ««Պարգեւ» ՍՊԸ-ի արտադրած «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երեւանի իրացման կետերից: Ըստ այդմ՝ տվյալ ապրանքատեսակը չի համապատասխանում Մաքսային միության «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին եւ ոչ թե թթվասեր է, այլ կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով»: Ավելին, որ այդ ապրանքատեսակը, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, համարվում է կեղծված սննդամթերք»: Այսինքն, մեր հրապարակման հիման վրա ինչ-որ ուսումնասիրություն անելու խնդիր չկա. ամեն ինչ ուսումնասիրված եւ պարզված էր: Ու ստացվում է, որ պատժի փոխարեն, ՍԱՊԾ-ն, իրենց իսկ խոստովանմամբ, ընդամենը թույլատրել է «մինչեւ օգոստոսի 1-ը իրենց մոտ եղած տարաների խմբաքանակը վերջացնեն»: Եվ այս «դաբրոյից» հետո ընկերությունը կարող էր հանգիստ գործել, ողջ պատասխանատվությունն արդեն ՍԱՊԾ-ի վրա է: Ասենք, սա ի սկզբանե էլ էր հասկանալի: Պարզապես պետք էր պարզել՝ ի՞նչ իրավունքով է ՍԱՊԾ-ն նման բան թույլատրել, եւ նրանց պատասխանն արդեն նմանվում է խոստովանության, որ ծառայությունը որեւէ նման լիազորություն չուներ: Հետեւաբար, մենք փորձեցինք դատախազությունից եւս պարզել, արդյոք ՍԱՊԾ-ն իրավունք ունի՞ որեւէ արտադրողի թեկուզեւ ժամանակավոր արտոնություն տալ մի հարցում, որը միջազգային նորմի խախտում է ենթադրում: Մեզ փոխանցեցին, որ այս պահին իրավական տիրույթում ուսումնասիրելու խնդիր չկա: Նկատենք, նման դիրքորոշումն առնվազն տարակուսելի է, եւ դեռ իրավապահներից պարզաբանումներ կստանանք: Ավելացնենք նաեւ, նշված ընկերությունից արդեն տեւական ժամանակ փորձում ենք պարզել` արդյոք տեղյակ չէի՞ն օրենքից, եւ ինչպե՞ս է ստացվել, որ հենց իրենք են դարձել արտոնյալ կաթնամթերք արտադրողները: Սակայն մի քանի օր շարունակ ընկերությանը ուղղված մեր զանգերը մնում են անպատասխան: Ինչը ենթադրում է, որ վերջիններս հանգիստ են, քանի որ ՍԱՊԾ-ն իրենց թույլ է տվել արտոնություններ: Հավելենք նաեւ, որ հայաստանյան թթվասերի գրեթե ողջ տեսականին գտնվում է մոտավորապես նույն գնային սեգմենտում: Միայն դա բավական է մտածեկու համար, որ մեր մյուս տնտեսվարողների մեջ կան շատերը, ովքեր նույն բուսական յուղով են թթվասեր (եւ այլ կաթնամթերքներ) արտադրում: ՍԱՊԾ-ն խոստացել էր ծավալուն ուսումնասիրություններ անցկացնել եւ այդ մասին տեղեկացնել, սակայն այս հարցով ձայն ու ծպտուն չկա: Թե ինչու, դա էլ կպարզենք:

«Քիթ քաշելով » ` բիզնես են առաջ տանում

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА