o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում միգրանտ ադրբեջանցիները սկսել են ինքնասպան լինել՝ Ադրբեջան չվերադառնալու համար

24.07.2019 10:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում միգրանտ ադրբեջանցիները սկսել են ինքնասպան լինել՝ Ադրբեջան չվերադառնալու համար

10 օրվա ընթացքում Գերմանիայում 3 ադրբեջանցի ինքնասպանության փորձ է արել, որպեսզի հետ չարտաքսվի Ադրբեջան։ Նրանցից մեկին հաջողվել է ինքնասպան լինել, մյուս երկուսին բժիշկները հասցրել են փրկել։ Այս մասին հայտնել է Գերմանիայում ադրբեջանցիների ինտեգրմամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչը։

Վրաստանում անչափահասների համար կարող են միկրոբանտեր ստեղծվել

Ինքնասպան եղածն ունեցել է 9-ամյա դուստր։ Նրան և մյուս երկու ադրբեջանցիներին, որ օթևանել են տարբեր քաղաքներում, որոշել են արտաքսել Գերմանիայից, քանի որ կյանքին սպառնացող վտանգներ չեն հայտնաբերել։ Բոլոր երեքը կանայք են, բոլորը՝ հոգեբուժական հաստատություններում են գտնվել։

Կազմակերպության ներկայացուցիչ Ալովսատ Ալիևը ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ միջազգային կարգավորումներն այնպիսին են, որ ներգաղթյալները փախստականի կարգավիճակ առաջին հերթին կարող են հայցել այն պետությունից, որից ստացել են վիզա։ Իսկ Ադրբեջանում զբոսաշրջային գործակալությունները բնակիչներին խաբում և այլ երկրի տված վիզայով ուղարկում են Գերմանիա։

Արդյունքում ադրբեջանցիները չեն կարողանում փախստականի կարգավիճակ ստանալ, բայց չեն էլ ուզում վերադառնալ Ադրբեջան։ Միայն վերջին երեք ամսում 7 ադրբեջանցի ինքնասպանության փորձ է արել՝ Ադրբեջան չարտաքսվելու համար։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում էլ եղել է նույն նպատակով կատարված ինքնավնասման, ինքնախեղման 10 դեպք։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА