o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում առաջարկել են դադարել գարեջուրը ալկոհոլ համարել

21.07.2019 14:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ռուսաստանում առաջարկել են դադարել գարեջուրը ալկոհոլ համարել

Արդյունաբերաառևտրային նախարարությունը առաջարկել է, որ գարեջուրը չպետք է համարվի ալկոհոլային խմիչք, որպեսզի այն դուրս գա բոլոր ալկոհոլի նկատմամբ կիրառվող սահմանափակումներից: Այս մասին շաբաթ օրը, հուլիսի 20-ին, տեղեկացրել է Գրիգորի Բերեզկինին պատկանող РБК –ն՝ հղում անելով 2019-2025 թթ-երի առևտրի զարգացման ռազմավարության նախագծին, որի հավաստիությունը հաստատվել է նախարարության մամլո ծառայությունում:

«Գյումրի» գարեջուրը հերքի չի խաբում է սպառողին, մի հատ էլ ընկերության աշխատակիցները փորձում են ծաղրել

Փաստաթղթում նշվում է առաջարկի մասին ՝ «քննարկել գարեջրի և գարեջրային արտադրանքի հեռացման հնարավորությունը ալկոհոլային խմիչքների հայեցակարգից՝ մանրածախ վաճառքի կարգավորման տեսանկյունից, ներառյալ հանրային սննդի ոլորտը»: Ներկայումս նախարարությունը, ըստ պարբերականի զրուցակցի, պատրաստվում է ուղարկել ռազմավարության նախագիծը  բոլոր շահագրգիռ գերատեսչություններին՝ հաստատման համար:

Ալկոհոլային խմիչքները, որոնց թնդությունը  0.5% -ից ավելի է, 2012 թ-ինհավասարեցվել են ալկոհոլային  խմիչքների շարքին  (բացառությամբ կեֆիրը եւ կվասը): 2013 թ-ից այն չի կարելի վաճառել կրպակներում, 2017 թվականից արգելվել է վաճառել  գարեջուրը 1.5 լիտրից ավել ծավալով պլաստիկ շշերով:

Չորեքշաբթի, հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում օղու սպառումը նվազել է, և աճել  գարեջրի վաճառքը: Օղու մանրածախ վաճառքը նվազել է 0,3 տոկոսով՝ մինչև 34,3 միլիոն դեկալիտր, իսկ թույլ ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի ծավալը 2019 թվականի առաջին կիսամյակում աճել է գրեթե մեկ քառորդով և կազմել է 2,7 միլիոն դեկալիտր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА