o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ կոնգրեսում մութ ուժերի հեռացման ծես է կատարվել

19.07.2019 18:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ կոնգրեսում մութ ուժերի հեռացման ծես է կատարվել

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կապելլան՝ Պատրիկ Կոնրոյը, ծիսական արարողություն է կատարել Կոնգրեսում և հեռացրել այնտեղից բոլոր «մութ» ոգիներին։ Քահանան, բացի մութ ուժերը հեռացնելուց, խնդրել է հիասթափության, պառակտման ու տխրության դևերին նույնպես քշել այդտեղից։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան` համատեղ զորավարժությունների (տեսանյութ)

«Սրանք վեճերի դժվար շաբաթներ էին, որոնց ընթացքում մութ ուժերը, կարծես, խաղացին իրենց դերը։ Հիմա ես հեռացնում եմ այստեղից բոլոր մութ ոգիներին, բոլոր այն ոգիներին, որոնք Աստծու կողմից չեն ուղարկվել»,- օրհնության կարգի ժամանակ ասել է քահանան։

Ծիսակատարությունը հաջորդել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին վերագրվող ռասիստական հայտարարությունների մասին բանաձևի քննարկումից հետո։ Ինքը՝ Թրամփը, ներկա չի եղել ո՛չ նիստերին, ո՛չ արարողությանը։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА