o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու ազերիները Նախիջեւանից սկսեցին գնդակոծել հայկական գյուղը

19.07.2019 12:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչու ազերիները Նախիջեւանից սկսեցին գնդակոծել հայկական գյուղը

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ազերիները հերթական անգամ զինադադարը խախտել են, սակայն այս դեպքում` բուն ՀՀ-ի դեմ եւ սովորաբար հանդարտ համարվող հատվածում` Նախիջեւանից կրակել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ. «Եղել են գյուղի ուղղությամբ կրակոցներ` ոչ մեծ տրամաչափով եւ ոչ մեծ ինտենսիվությամբ: Փոխհրաձգություն է եղել, հայկական կողմը պատասխանել է: Փամփուշտներից մեկը, ինչպես ես հետո տեղեկացա, ընկել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի կտուրին»: Իհարկե, այստեղ կարող ենք հիշեցնել մեկ տարվա վաղեմությամբ մեր հրապարակումներն այն մասին, թե ինչ ահռելի վտանգ է պարունակում Նախիջեւանի սահմանամերձ հատվածներում թշնամու դիրքերի առաջխաղացումը: Սակայն ֆիքսենք միայն բուն փատը. Ա.Հովհաննիսյանի հայտարարությունն արձանագրում է, որ հակառակորդը Նախիջեւան-Հայաստան սահմանագծի որոշ հատվածներում այնպիսի դիրքերում է, որտեղից անգամ հրաձգային զինատեսակներով կրակի տակ է պահում ոչ թե պարզապես մեր սահմանամերձ բնակավայրերը, այլ որ շատ ավելի վտանգավոր է ռազմավարական առումով, այն գյուղերը, որոնք գտնվում են Երեւանից Մեղրի եւ Արցախ տանող մայրուղու առանցքային, գրեթե այլընտրանք չունեցող հատվածները (տե´ս քարտեզը): Իհարկե, այդ մեկ-երկու կրակոցները բան չեն տալիս: Սակայն դա նմանվում է հակառակորդի կողմից իրավիճակը հիշեցնելուն, որ եթե հրաձգային զենքով կարող են հարվածել, առավել եւս կարող են ականանետերով (ինչը տվյալ տեղանքում ամենավտանգավորն է) ու հրետանիով: Ու ինչո՞ւ հենց այս պահին որոշեցին այդ մասին հիշեցնեն...

Սեֆիլյանը սթափության կոչ է անում իշխանություններին. Ձեռք են բարձրացրել Հայկական բանակի սպայի վրա

Այստեղ հարկ է անդրադառնալ այն բավականին ուշագրավ հանդիպումներին, որոնք ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն այս օրերին: ՀՀ ԱԳ նախարարը մոտ մեկ շաբաթ առաջ Սլովակիայում քննարկում ունեցավ Սերգեյ Լավրովի հետ, որը մնաց քիչ լուսաբանված: Ավելին, նաեւ պաշտոնական տեղեկատվությունն էր աղքատին, մոտավորապես այսքանը. «Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին»: Բայց եթե ընդհանրացնենք, կստանանք բանակցային այս պատկերը` Արցախ` տարածաշրջանային խնդիրների շրջանակում: 

Եվ ահա նախօրեին էլ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռեկերի հետ էր: Այս հանդիպման ժամանակ էլ քննարկվել է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հետ կապված ինչ-ինչ խնդիրները, ապա. «Հայաստանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծեցին խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը»: Ստացանք նույնը, ինչ Լավրվլի պարագայում` Արցախ` տարածաշրջանային խնդիրների շրջանակում: Ի դեպ, այստեղ նաեւ հիշեցնենք, թե Արցախի հետ ինչ կապ ունի Ռիկերը: Վաշինգտոնում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո Մինսկի խմբի տարածած հաղորդագրության մեջ այս միտքը կար. «Նրանք (հանդիպման մասնակիցները- Հեղ.) նաեւ իրավիճակի եւ կարգավորման բանակցությունների կարգավիճակի մասին ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռեկերին...»: Այսինքն, Ռիկերին այն ամերիկյան պաշտոնյան է, ով Բոլթոնի փոխարեն Պենտագոնի անունից վերահսկում է բանակցային գործընթացը: Եվ չմոռանանք, որ ՌԴ-ում էլ նույն ֆունկցիան իրականացնում է արտգործնախարար Լավրովը: Եվ ստանում ենք, որ ներկայումս ՄԽ երկու առանցքային համանախագահ երկրների պատկան առանցքային պաշտոնյաներն ակտիվորեն վերահսկում են գործընթացը: Եվ վերահսկելու բան էլ կա, հաշվի առնելով, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո Մամեդյարոովը հայտարարեց, որ ՄԽ-ն կողմերին է ներկայացրել կոնկրետ փաստաթուղթ այն առաջարկների հիման վրա, «որոնք արդեն քննարկվել են»: Այդ թվում, որ խոսքը նաեւ հակամարտության գոտում խաղաղարարների տեղակայման մասին է: Նա նաեւ ընդգծել էր, որ տրվել է քննարկման 2-3 ամիս ժամանակ, որից հետո պետք է նոր հանդիպում լինի: Արդյունքում, նման չէ՞ նրան, որ մի կողմից` Մոսկվան եւ Վաշինգտոնն են ձեռքները պահում ՄԽ-ի առաջարկների «պուլսի« վրա, իսկ ահա մյուս կողմից` ազերիներն են ակնարկներ հղում` բանակցությունների ձախողման դեպքում հնարավոր հեռանկարների մասին: Եվ այս իրողությունները, ինչ խոսք, նաեւ հիշեցնում են այն գերբարդ իրավիճակի մասին, որը կաորղ է ձեւավորվել արցախյան ուղղությամբ արդեն մեկ-երկու ամսից:

Մանրամասները կարդացեք «Իավունքի» այսօրվա տպագիր համարում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА