o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏԵՍ ՀԱ՜, ԴՈՒ ԱՆՏԵՐ ԵՍ, ՄԵՐ ՀՈՒՅՍԻՆ»

19.07.2019 19:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՏԵՍ ՀԱ՜, ԴՈՒ ԱՆՏԵՐ ԵՍ, ՄԵՐ ՀՈՒՅՍԻՆ»

Օրերս ոստիկանությունը տեղեկություն տարածեց, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում երիտասարդ աղջիկը 2011 թվականից` արդեն 8 տարի ենթարկվում է աշխատանքային շահագործման՝ գյուղի բնակիչներից մեկի կողմից: Տղամարդը նախ աշխատավարձ է խոստացել, սակայն չի վճարել եւ ստիպել է աղջկան կատարել տարբեր աշխատանքներ՝ օգտվելով աղջկա խոցելիությունից, քանի որ նա անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չի ունեցել: Աղջիկը պատմել է, որ չի էլ հիշում, թե ինքը քանի տարեկան է եղել, երբ իր ազգականներից մեկն իրեն Վրաստանից բերել է Հայաստան, թողել այստեղ ու հեռացել: Փոքրիկ աղջիկը մենակ մնալով` ապրել է սարերում, մի կտոր հացի կամ հագուստի դիմաց աշխատել տարբեր անձանց մոտ, նույնիսկ փող է վաստակել, բայց շահագործման չի ենթարկվել: Դժոխքն սկսվել է 2011-ից: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, աշխատանքային թրաֆիքինգի ենթարկող տղամարդը եւ իր ընտանիքը ջանք չեն խնայել` աղջկան ամենատարբեր տանջանքների ենթարկելու համար, զրկել են ազատ տեղաշարժի իրավունքից, եթե անգամ ինչ-որ տեղ էին ուղարկում, ապա` «պոչով»: Պարբերաբար հիշեցնելով. «Տես հա՜, դու անտեր ես, մեր հույսին»: Աղջիկը մշտապես նվաստացվել ու պարբերաբար ծաղրանքի է ենթարկվել: Ճանաչողները նրան բնորոշում են ինքնամփոփ, լռակյաց մի հովվուհի: Առավել ուշագրավ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:

Գյուղացին մնացել է առանց անասուն, ենթադրյալ անասնագողն էլ՝ անպատիժ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА