o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.07.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Վերջերս մի նոր «ցեց» է ընկել ՀՀ ակտիվ քաղաքացիների ջանը: Ընդ որում, ե՛ւ ազատ ու հպարտ քաղաքացիների, ե՛ւ պարզապես քաղաքացիների: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր FaceApp են փորձարկում, որի օգնությամբ ստանում են իրենց լուսանկարները ծեր տարիքում: Այս գայթակղությանը չեն դիմացել նույնիսկ քաղաքական, հասարակական գործիչներ: Այսպես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ էլ զերծ չի մնացել այդ զվարճանքից, եւ իր «բիձա» նկարը մակագրել է. «Կյանքներս կերաք էլի... Ծերացանք»: Զարմանալի է, բայց փաստ` այդ նույն բանաձեւը օգտագործել են շատ-շատերը, նկատի ունենալով հենց նիկոլիզմ-լեւոնիզմի իշխանության մեկ տարին: Իսկ թե ինչքանո՞վ է դա վտանգավոր... Օրինակ, ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի` առանձնապես ռիսկ չկա, որ, ասենք, Էդմոնի լուսապայծառ նամակները դրա պատճառով թռցնեն. «Լուրջ վտանգ չկա: Մարդիկ պետք է միշտ հիշեն, եթե ֆեյսբուքում մուտք են տալիս մի երրորդ հավելվածի, տեսականորեն դա նշանակում է, որ հնարավոր է որեւէ ներազդեցություն այդ հավելվածի կողմից այն դեպքում, երբ դա կոտրեն»: Բայց բազում օգտատերեր կեսկատակ-կեսլուրջ նաեւ այլ «վտանգ» են քննարկում: Օրինակ` ասում են, որ այդ ծրագրով Ստյոպիկ Սաֆարյանի «բիձա» նկարը ստանալ չի լինում, քանզի Ֆեյսբուքը դա արգելափակում է որպես պոռնոգրաֆիա:

ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլ Փաշինյանի մտքերը թեեւ փոքր-ինչ ավելի մեղմ են, քան Ս. Սաֆարյանինը, սակայն զարմանալի է, թե ինչպես նա բացեիբաց մարդկանց ապուշի տեղ է դնում: Այսպես, նա զարմանալիորեն հայտարարեց, որ 2019-ի առաջին վեց ամսում նախորդ տարվա համեմատ արտերկրից եկել է 14,4 տոկոսով ավելի զբոսաշրջիկ... Ախր, գրողը տանի, սեփական աչքով ենք, չէ՞, տեսնում, որ զգալիորեն պակասել են: Գան որ ի՞նչ անեն` Երեւանի քաղԱՂԲապետի հսկայական աղբակույտերի բուրմո՞ւնքը վայելեն, ավտովթարների մե՞ջ ընկնեն, թե՞ Սեւանի կանաչած ջուրը մտնեն... Սակայն Նիկոլի այս սուտը կարելի է մանկական կատակ համարել, եթե հիշենք, թե ինչպես էր նա ժամանակին ԼԱՌԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ ուղիղ եթերում որակել «ավանդապաշտ ընտանիքի մայր»: Հետաքրքիր է, ՔՊCC-ին սերտորեն կապակցված այս տիկնոջ ավանդապաշտությունը ո՞րն է` ԼԳԲՏ քարո՞զը, քյառթու ֆեմինի՞զմը, 2016-ի քառօրյա պատերազմի մեր հերոսների սխրանքներից ամաչե՞լը... Դե, հիմա նաեւ վայելեք այդ կերպարանքի` Արցախի մասին ասածը, որպես «դեսերտ». «Տարածքները չպետք է ազգայնականացվեն: Դու ինքնդ ես որոշում, որ տարածքը պետք է քոնը լինի: Ղարաբաղը նրանցն է, ովքեր ապրում են այնտեղ: Նրանք ովքեր կարծում են նրանցն է այդ տարածքը, ուրեմն` նրանցն է, բայց այդ բոլորը կարող է փոփոխական լինել: «Իմը լինելը» ես չեմ հասկանում այդ կոնցեպտը, դու էնտեղ ապրում ես ժամանակավոր, փորձում ես մի ինչ-որ լավ բան անես ու այդ իմը լինելու կոնցեպտը շատ պատրիարխալ է: Ես դա չեմ հասկանում»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Նիկոլ Փաշինյանի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ հեռուստաեթերում հայտարարեց, որ իրենց հիմանդրամի միջոցները մոտենում են ավարտին, եւ լավ կլինի` մարդիկ չսպասեն իր առաջարկին ու ինքնակամ գումարներ փոխանցեն իր հիմնադրամինգ «Ինչպես տեսաք, գումարն արդեն ավարտվում է, եւ իսկապես նորից ուզում եմ ասել` մի սպասեք, որ ես հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գումարը հավաքվի: Եթե դուր է գալիս մեր տեսլականը, աջակցեք այս ծրագրերի իրականություն դարձնելուն»: Իսկ հետաքրքիր է, չմուծվողներին ի՞նչ կանեն` կփռե՞ն ասֆալտին, պատերո՞վ կտան, գործարարից կդարձնեն հոռի օլիգարխ եւ գանձագող կոռուպցիոնե՞ր... Արդյո՞ք սա անթաքույց ռեկետի չի նմանվում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА