o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչու ենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար». Նիկոլ Փաշինյան

12.07.2019 00:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ինչու ենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար». Նիկոլ Փաշինյան

Երեկ կայացած Կառավարության նիստում, թանգարանների ֆինանսավորման հարցերի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այլեւս չեն ընդունվելու ավանդական դարձած այն պատասխանները, թե թանգարանները չեն կարող ինքնաֆինանսավորվել, եւ ինքն իրեն հարց է տվել. «Ինչու ենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար, երբ Հայաստանում թանգարաններ կան, որտեղ ամբողջ տարին մարդ չի մտնում: Եթե կանխավարկածն այն է, որ այդտեղ պահվում են ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են հետաքրքրություն, ապա թանգարանային ոլորտում պետք է շատ խիստ քաղաքականություն վարել, պետք է լինեն կրեատիվ մարդիկ, ովքեր թանգարանները կկարողանան դարձնել մշակութային կյանքի կենտրոններ»:

Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ

Սակայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ հույս է տվել Փաշինյանին, որ նորանշանակ փոխնախարար Նարինե Թուխիկյանը եկել է թանգարանները փրկելու. «Քանի որ այժմ նախարարությունում  թանգարանային ոլորտը համակարգում է Թումանյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը, նրան կհաջողվի նոր լուծումներ գտնել նաեւ հանրապետության այլ թանգարանների համար եւս»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА