o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանն անվավեր է ճանաչել Մակունցի` «Խորեոգրաֆիայի» թատրոնի տնօրենի ազատման հրամանը

09.07.2019 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դատարանն անվավեր է ճանաչել Մակունցի` «Խորեոգրաֆիայի» թատրոնի տնօրենի ազատման հրամանը

«Իրավունքն» անդրադարձել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին, այդ ժամանակվա մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Լիլիթ Մակունցը աշխատանքից ազատել էր Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին: Վերջինս էլ համարելով, որ աշխատանքից ազատվել է անօրինական, հայց էր ներկայացրել դատարան` ինչպես աշխատանքի ազատման հրամանը անվավեր ճանաչելու, այնպես էլ` նախկին աշխատանքը վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի տվյալ ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու:

«ՏՆՕՐԵՆԻ ԺՊ-Ի ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ 10 ՄԼՆ-ԻՑ ԱՎԵԼԻ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿՎԵԼ»

Երեկ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, դատարանն անվավեր է ճանաչել «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի հրամանըԳայանե Կարապետյանի դատական գործով շահերի ներկայացուցիչ, փաստաբան ԱՇԽԵՆ ԴԱՇՅԱՆԸ «Իրավունքին» ասաց, որ պահանջները մասամբ են բավարարվել. «Դատարանի կողմից անվավեր ճանաչվեց «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի N 21-Ա հրամանը, ինչ հիմքով նախարարության կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր գործողությունները եղել են ոչ իրավաչափ, այդ թվում` քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդում ներկայացնելը, թատրոնի տարածքի ներխուժումը, լրատվամիջոցներով Գայանե Կարապետյանին զրպարտելը: Դատարանը վճռով հստակ արձանագրել է, որ հայցվորը` Գայանե Կարապետյանը, չէր կարող ազատվել տնօրենի պաշտոնից հենց դեկտեմբերի 28-ին, քանի որ գտնվել է իր աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակահատվածում: Այդ թվում նաեւ սուբսիդիայի պայմանագիրը, որը կնքվել էր պետության եւ թատրոնի միջեւ, որի հիմքում Գայանե Կարապետյանը իրականացնում էր իր աշխատանքը: Սրանք եւս անվավերության հիմք է դիտվել դատարանում»,- ասաց փաստաբանն ու թվարկեց հաջորդ հիմքերը. «Նախարարությունն անընդհատ վկայակոչում էր այն փաստարկը, որ ներքին գրագրության` Մալբրի համակարգով է տեղադրվել աշխատանքից ազատելու հրամանը, չնայած չի տրամադրվել առձեռն, բայց համակարգում տեղադրել են, դա եւս դատարանը արձանագրեց: Ասեմ, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, այդ թվում եւ թեկուզ Մալբրի համակարգի միջոցով, Գայանե Կարապետյանը չէր կարող այդ հրամանի մասին տեղեկանալ, քանի որ ներկայացումների հյուրախաղերով գտնվել է Գյումրի քաղաքում: Արդյունքում, դատարանն արձանագրել է, որ աշխատանքից ազատելու հրամանը ապօրինի է եւ անվավեր է ճանաչվել, քանի որ, ըստ աշխատանքային օրենսգրքի, արգելված է աշխատողին ազատել աշխատանքից, եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատանքային պարտականությունները կատարելու գործընթացում է եղել»:

Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

«ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ»

Աշխեն Դաշյանի փոխանցմամբ` իր պաշտպանյալի կողմից 3 պահանջ է ներկայացված եղել, որոնք բավարարվել են մասամբ. «Մեր կողմից ներկայացվել էր 3 հայց. 1-ինը` անվավեր ճանաչել հրամանը, 2-րդը` հարկադիր պարապուրդի ենթարկվելն էր եւ 3-րդը` նախկին աշխատանքին վերականգնելու պահանջը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ վեճի լուծման պահին աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր, այսինքն` այսպես թե այնպես օրենքի ուժով դատարանը այլեւս չէր կարողանա նախկին աշխատանքում վերականգնել տիկին Կարապետյանին, հետեւաբար այդ մասով բավարարում չի տրվել: Գայանե Կարապետյանը կարող է շարունակել, եթե ՊՈԱԿ-ի մասին օրենքի համաձայն դիմում ներկայացներ ժամկետները երկարաձգելու համար: ՊՈԱԿ-ի տնօրենները կարող են աշխատանքային ժամկետի ավարտից հետո դիմում ներկայացնել, ինչն էլ մենք պատրաստվել էինք անելու այն ժամանակ: Բայց աշխատողին հնարավորություն չեն տվել, որպեսզի դիմում ներկայացնի եւ երկարաձգի ժամկետի ավարտից հետո: Քանի որ արդեն իսկ օրենքի ուժով այդ ժամկետը լրացել էրբնականաբար, դատարանը այդ մասով չի կարողացել վերականգնել տիկին Կարապետյանին իր նախկին աշխատանքին: Բայց դրա փոխարեն վճռել է` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, հոգուտ Գայանե Կարապետյանի, բռնագանձել 800 հազար ՀՀ դրամ, որպես աշխատողի աշխատանքում չվերականգնելու դիմաց, եւ, իհարկե, դատական ծախսերն է բավարարվել, եւ ամենակարեւորը` անվավեր է ճանաչվել մշակույթի նախարարի պաշտոնակատարի` 28.12 2018 թվականի Գայանե Կարապետյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին N 21-Ա հրամանը: Գրեթե բոլոր պահանջներին անդրադարձ կատարվել է, կարեւորը արձանագրվել է խախտման փաստը, որ հրամանը անհիմն է եղել, եւ որ անվավերության հիմքում դրված բոլոր փաստերը դատարանի կողմից հաստատվել են»:

«Քաղաքապետի որեւէ խոստում չի իրականացել». Անուշիկ Առաքելյան (տեսանյութ)

«ԹԱՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ 6 ԱՄԻՍ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ»

«Իրավունքի» այն դիտարկմանը, թե փաստորեն դատարանի նախկին տնօրենի աշխատանքից ազատումը անվավեր ճանաչելով, նաեւ չեղարկվում է նոր տնօրենի նշանակումը, փաստաբանը ասաց. «Կարծում եմ, այո, որովհետեւ միանշանակ տնօրենը կարող է նշանակվել միայն թափուր պաշտոնի դեպքում, բայց նշանակման պահին պարզվում է, որ պաշտոնը թափուր չի եղել, եւ հետեւաբար, նոր տնօրեն Լիլիթ Փալանջյանի տվյալ պաշտոնին նշանակման հրամանն ինքնին անվավեր է, որպես այս հրամանի անվավերության հետեւանք: Դա նաեւ աշխատանքային օրենսգիրքն է նախատեսում, որովհետեւ այդ անվավերությունից հետո արդեն իսկ Լիլիթ Փալանջյանի հրամանը ստացվում է, որ անօրինական է եղել: Ա՛յ, հենց դրա արդյունքում էլ փաստորեն այդ ժամանակահատվածում նախարարի պարտականությունները կատարող արդեն Նազենի Ղարիբյանը քրեական գործ է հարուցել, ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել, թատրոնի տարածք են ներխուժել, այդ թվում` լրատվամիջոցներով տվյալ պահին, որպես նախարարի պարտականությունները կատարող, զրպարտող արտահայտություններ է թույլ տվել Գայանե Կարապետյանի անվան շուրջ: Այս ամենից արդեն իսկ հասկանալի է, որ նման հրամանը անհիմն է եղել, եւ ոչ իրավաչափ գործողություններ է կատարվել Մշակույթի նախարարության կողմից, ընդ որում, նաեւ աշխատողներին աշխատավարձ չվճարելու պատճառաբանությունները եւս, որովհետեւ մինչ օրս թատրոնի աշխատողները գրեթե 6 ամիս աշխատավարձ չեն ստացել: Նրանց  բազմաթիվ դիմում բողոքներին ի պատասխան, նախարարությունը պատճառաբանում էքանի որ տնօրենը ազատված է աշխատանքից, եւ այս կամ այն գործողությունները պետք է կատարվեն, հետեւաբար չի վճարվելու աշխատավարձ: Նույնիսկ թատրոնի աշխատակիցների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը եւս եղել է ոչ օրինաչափ: Միանշանակ կարծում եմ` արդեն աշխատակիցները հետեւողական կլինեն դիմելու, թե՛ վնասի հատուցման եւ թե՛ աշխատավարձի չվճարման համար»:

​​​​​​​«Փրկության գինը» թանկ է նստել Արամ Ավետիսյանի վրա (Տեսանյութ)

«ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՏՆՕՐԵՆԸ»

Իսկ թե ինչ քայլեր կձեռնարկեն, ըստ փաստաբանի, Ն. Ղարիբյանի ու նորանշանակ տնօրենի կողմից անօրինական կերպով դուռը կոտրելով, թատրոն մուտք գործելու համար, Ա. Դաշյանը առայժմ դժվարացավ պատասխանել. «Չգիտեմ թե ինչպիսի քայլեր կձեռնարկի թե՛ թատրոնը եւ թե՛ տիկին Կարապետյանը, բայց կարծում եմ, դեռ դրա շուրջ կմտածենք: Այնուհանդերձ, դա միանշանակ ապօրինի է` թատրոնի տարածք ներխուժել` դուռը կոտրելով, այդ թվում նաեւ ոստիկանություն հաղորդում ներկայացնելով ու մեղսագրել արարք` կնիքի ու տարածքի յուրացում, այն դեպքում, երբ տվյալ պահին այդ հրամանը իրավաչափ չի եղել: Այսինքն` միանշանակ սրանք ոչ օրինաչափ գործողություններ են, որի դիմաց հատուցում ստանալու իրավունք ունի ե՛ւ թատրոնը, ե՛ւ Գայանե Կարապետյանը: Պարզապես դեռ չեմ կարող ասել, թե ինչպիսի գործողություն կնախաձեռնենք այդ ուղղությամբ, բայց կարծում եմ, որ հետեւողական կլինի ե՛ւ թատրոնը, ե՛ւ աշխատակիցները, ե՛ւ տնօրենը»:

«Միմ» ստուդիոյի պառակտման պատճառը վիճաբանությունը չէ

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА