o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՄ ԷՐ ՊԵՏՔ ՊԱՏՎԻՐԵԼ՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ՊՈՒՏԻՆԻՆ ՀԱՅՀՈՅԵԼԸ

09.07.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՈՒՄ ԷՐ ՊԵՏՔ ՊԱՏՎԻՐԵԼ՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ՊՈՒՏԻՆԻՆ ՀԱՅՀՈՅԵԼԸ

Վրացական ընդդիմադիր «Ռուսթավիհեռուստաալիքի ուղիղ եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի հնչեցրած հայհոյանքների սկանդալային պատմությունն առանց չափազանցության սարսափի մթնոլորտ է առաջ բերել Վրաստանում: Բանը հասել է նրան, որ շատերն են սկսել խոսել հնարավոր նոր պատերազմից, առավել եւս, որ այս պատմությանը զուգահեռ վերջնականապես դադարեց նաեւ ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ ավիացիոն հաղորդակցությունը:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԵՌ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ, ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ

 

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Մամուկա Բախտաձեն շտապեցին քննադատել լրագրողին, անգամ նրա արարքը պրովոկացիա որակել: Մասնավորապես Զուրաբիշվիլին այն կարծիքին է, որ հեռուստահաղորդավարի պրովոկացիան ուղղված է. «Կա՛մ նոր պատերազմ սկսելուն, կա՛մ դա չավարտված հեղաշրջման ռեւանշ է...»: Իհարկե, նախագահ Զուրաբիշվիլու հայտարարությունները հազիվ թե Մոսկվայի համար որոշիչ դեր կամ նշանակություն ունենան: Այն պարզ պատճառով, որ վերջերս ոչ պակաս սկանդալային հայտարարությամբ հենց Զուրաբիշվիլին հանդես եկավ՝ ՌԴ-ին պաշտոնապես անվանելով «թշնամի պետություն», իսկ հեռուստահաղորդավար Գաբունիան պարզապես իր նախագահի ասածները հայհոյանքի տեսք տալով` տեղափոխեց հեռուստաեթեր: Սակայն դրանով հանդերձ, Զուրաբիշվիլու մեկ մտքի հետ Վրաստանում շատ-շատերն են համաձայն՝ սա պրովոկացիա էր: Սակայն այդ դեպքում կա շատ ավելի կարեւոր հարց՝ ո՞վ է կանգնած նման պրովոկացիայի թիկունքին, ո՞րն է նպատակը: Ասել, թե լրագրողն իր նախաձեռնությամբ է դա արել, միամտություն կլիներ: Նախ, թե ինչեր է նա սրանով ռիսկի դնում, նույնիսկ բացատրելու իմաստ չկա: Երկրորդը, Գաբունիան ակնհայտորեն ամենացավեցնող արտահայտություններին դիմեց՝ վիրավորելով ՌԴ նախագահի հանգուցյալ ծնողներին: Իսկ դա մեկ բան է նշանակում՝ մտածված էր այնպիսի արարք, որի դեպքում առավել մեծ կլիներ ՌԴ-ի հնարավորինս ծանր պատասխան գործողության հավանականությունը, եւ անշուշտ, հենց սա էր այս ամենի նպատակը: Չէ, հաստատ լրագրողն ինքնակամ նման բանի չէր գնա, ավելին, նրան պետք է շատ մեծ գումարներ վճարեին նման արարքի համար: Բայց ո՞վ կարող է լինել պատվիրատուն: Կա այս վարկածը, որը հնչեցրեց նաեւ վրացական ծագմամբ ռուս հաղորդավարուհի Թինա Կանդելակին. պատվիրատուն Միխայիլ Սահակաշվիլին է, ով ներկայումս փորձում է վերատեղավորվել Ուկրաինայի քաղաքական դաշտում: «Ես 10 տարի խոսում եմ այն մասին, որ Միխայիլ Սահակաշվիլին հանցագործ է, սրիկա եւ ստորՆրա տեղը ոչ թե քաղաքակիրթ հասարակության մեջ է, այլ՝ բանտում՝ այն ամենի համար, ինչ նա արել է Վրաստանի եւ վրաց ժողովրդի հետՆրա նման մարդիկ ամենաարյունալի սպանդի պատճառն են, որոնք ավերակներ են թողնում իրենց հետեւից: Ես ցանկանում եմ նրան այրել դժոխքում եւ լավ հիմնավորմամբ դա անում եմ ողջ վրաց ժողովրդի անունից»: Հնարավոր տարբերակ է, բայց այս դեպքում կա նաեւ այլ հարց՝ իսկ Սահակաշվիլին մենա՞կ է այս հարցում: Հասկանալու համար վերադառնանք այս արարքի նպատակի մասին հարցին: Որ խնդիր էր դրված՝ առաջ բերել ՌԴ-ի պատասխան ռեակցիան, դա հասկանալի է: Բայց ինչո՞ւ: Նույն հարցը կար նաեւ վրացական վերջին իրադարձությունների հետ կապված. իսկ ո՞ւմ եւ ինչո՞ւ էր պետք հակառուսական ալիքով հանրահավաքներ կազմակերպել՝ փորձելով հասնել իշխանափոխության: Առաջ ընկնելով` նկատենք. ինչպես եւ ի սկզբանե ենթադրել էինք, հանրահավաքային այդ շարքն այդպես էլ բազմամարդ չդարձավ եւ մարեց: Ու դրանից հետո Պուտինի անվան հետ կապված այս սկանդալը նմանվում է «Բ» պլանի: Իհարկե, Սահակաշվիլին կարող էր ինչպես այս դեպքում, այնպես էլ հանրահավաքների ժամանակ դեր ունենալ: Բայց ակնհայտորեն այդ դերը երկրորդական էր. հանրահավաքներում առաջին պլանում սորոսական եւ սուպերլիբերալ տարբեր այլ ֆինանսական աղբյուրների հովանավորյալներն էին, այդ թվում՝ հայաստանյան եւ այլ երկրների սուպերլիբերալների օժանդակությամբ: Եվ իմաստն էլ էր հասկանալի. դրանք սկսվեցին Պուտին-Թրամփ հանդիպման շեմին եւ ակնհայտորեն նպատակ ունեին վրացական իրավիճակի սրման ¥առավել եւս, եթե հաջողվեր արյուն թափել¤ միջոցով հասնել նախագահների հնարավոր պայմանավորվածությունների ձախողման: Այդ հանդիպման արդյունքում եղե՞լ են պայմանավորվածություններ, դեռ ժամանակը ցույց կտա: Սակայն առնվազն ուկրաինական մի շարք աղբյուրներ պնդում են, որ առնվազն Ուկրաինայի իրավիճակի հետ կապված եղել են հստակ պայմանավորվածություններ:

ՆՈՐ ԽՍՀՄ-Ն ԴԱՌՆՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ

 

ՀԱՅՏՆԻ ԽԱՂԻ ՓՆԹԻ ՕՂԱԿԸ

Եվ մյուս կողմից, ակնհայտորեն դրական ընթացք է ստացել նաեւ Եվրոպայի հետ ՌԴ-ի հարաբերությունները: ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադաձից հետո տեղի ունեցավ նաեւ Պուտինի այցը Վատիկան եւ առանձնազրույցը Ֆրանցիսկոս պապի հետ: Երկար ժամանակ Արեւմուտքում քարոզվում է «ագրեսոր-Պուտին» կերպարը, եւ ահա Պապը ՌԴ նախագահին պարգեւատրեց «Խաղաղության պահապան հրեշտակ» մեդալով: Սա, անշուշտ, միանգամայն նոր մեսիջ է՝ հղված արեւմտյան աշխարհին, որի իմաստը շատ ավելի խորը մտորումների տեղիք է տալիս, հաշվի առնելով, որ վերջերս ՌԴ նախագահը ամենաբարձր ձայնով խոսեց, որպես գաղափարախոսություն, լիբերալ աշխարհի մայրամուտի մասին: Հռոմի պապը, որպես գլոբալ մակարդակներում առանցքային քաղաքականության կրող, ավելին, որպես Եվրոպայի դասական քաղաքական էլիտայի լիդերներից մեկը, այլ գաղափարախոսության կրող է, որը հատկապես վերջին 10-20 տարիներին իր հերթին էր ծանր հակամարտության մեջ լիբերալիզմի հետ, ընդ որում՝ պարտվող դիրքերում: Եվ այդ ֆոնին, վերջին տարիներին  Վատիկանի եւ Մոսկվայի միջեւ նկատվող հարաբերությունների ընդգծված զարգացումը ¥որի ընթացքում հազարամյա դադարից հետո հնարավոր դարձան նաեւ Պապի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի հանդիպումը¤ նմանվում էր մահացու հակառակորդի հետ դաշինքի: Արդյունքում, ոչ առանց ռուսական քաղաքական կուրսի ազդեցության, ներկայումս Եվրոպայում ընթացող պահպանողական գաղափարախոսության ամրապնդումն իր հերթին բերել է նաեւ եվրոպական դասական քաղաքական էլիտայի եւ Վատիկանի դիրքերի ամրապնդման: Եվ Ֆրանցիսկոս պապի ու Պուտինի այս հանդիպումն էլ եկավ հուշելու, որ դիրքերն ամրապնդող եվրոպական դասական էլիտան, ի տարբերություն թուլացող լիբերալների, ոչ միայն միանգամայն այլ կերպ է տեսնում ՌԴ-ի հետ հարաբերությունները, այլ նաեւ արդեն ի զորու է այդ պատկերացումներին գործնական տեսք տալ: Համենայնդեպս, փաստն այն է, որ եթե մի կողմից՝ ուկրաինական որոշակի քաղաքական ուժեր տեսնում են ուկրաինական խնդրի հետ կապված Պուտին-Թրամփ պայմանավորվածությունների հավանականություն, ապա զուգահեռաբար նույն ուկրաինական հարցը նաեւ Ֆրանցիսկոս-Պուտին հանդիպման ժամանակ էր առանցքային, եւ այն տպավորությունն է, որ այստեղ էլ կան հստակ պայմանավորվածություններ: Այսինքն, եթե տեւական ժամանակ սուպերլիբերալ համակարգը փորձում է Ուկրաինան պահել հակառուսական պլացդարմի դերում, ընդ որում, նաեւ այդ տերմինի ռազմական իմաստով, ու հիմա իրավիճակը տեղափոխվի կայունացման ու հակառուսական պատժամիջոցների չեղարկման փուլ, ապա դա կդառնա լիբերալների եւս մեկ խոշոր պարտությունը: Իսկ մյուս կողմից էլ՝ ԵԱՀԿ ԽՎ-ի վերջին հայտնի հակառուսական եւ հակահայկական բանաձեւը ցույց տվեց, որ իրավիճակին սրեցման փորձեր տալու քայլերի պակաս դեռ չկա, այսինքն, դեռ վաղ է վերջնական հանգուցալուծման մասին մտածելը: Ասենք, վրացական դեպքերը եւս դա ցույց տվեցին: Ինչ վերաբերվում է Սահակաշվիլուն, ով ուկրաինական իշխանափոխությունից հետո այդ երկիր վերադառնալու հնարավորություն ստացավ, ապա նա, իհարկե, միշտ էլ եղել է լիբերալների «գունավոր» գործիքներից մեկը: Բայց եթե մինչ Թրամփը սուպերլիբերալներն ուղղակիորեն ասոցացվում էին ամերիկյան եւ եվրոպական պետական քաղաքականության հետ, ապա ներկայիս իրողությունները մի փոքր այլ են, եւ սուպերլիբերալներն էլ հիմնականում կենտրոնացած են պաշտոնական Արեւմուտքի հետ Մոսկվայի հարաբերությունների հնարավոր կարգավորումը ձախողելու վրա: Եվ ամենաառաջնայինը, պետք է ձախողել Ուկրաինայում ամեն մի հնարավոր կարգավորման սցենար, ու այդ նպատակով Վրաստանը «պայթեցնելը» նոր սրացումներ սկսելու հարմար տարբերակ է: Առավել եւս, որ Վրաստանը «պայթեցնելով»` հնարավորություն կա ազդել նաեւ հարավկովկասյան իրողությունների վրա` այդ կերպ շարունակելով սրել նաեւ Իրանի շուրջ մթնոլորտը: Բայց դե փորձեցին «գունավոր միտինգաշարքով» Վրաստանում իրավիճակ փոխել, չստացվեց: Ու հիմա կարծես թե ամենածայրահեղ միջոցներից մեկն են մոգոնել. անձնական վիրավորանք հասցնելով ՌԴ նախագահին՝ նրան պրագմատիզմից տեղափոխել հուզականության դաշտ՝ դրդելով չհաշվարկված քայլերի: Սակայն ասել, թե սա կստիպի Պուտինին՝ «աչքերը փակել ու աջուձախ հարվածներ հասցնել», քիչ հավանական է: Իհարկե, փնթի մեխանիզմ են մտածել, սակայն դա ակնարկում է, որ այլ՝ ավելի պրակտիկ գործիքներ պարզապես այս պահին չունեն: Ինչ վերաբերվում է հիշատակված հեռուստահաղորդավարին, ապա կասկածելի է, որ նա կհասցնի մինչեւ վերջ ծախսել ստացած փողերը:

Պուտինը Սիրիայի բաժանումն անթույլատրելի է համարում

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА