o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ում քննարկվող նախագծով առաջարկում են ընձառյուծի որսի տուգանքը դարձնել 100 մլն դրամ

08.07.2019 21:39 ԹԵՄԱ
ԱԺ-ում քննարկվող նախագծով առաջարկում են ընձառյուծի որսի տուգանքը դարձնել 100 մլն դրամ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում 5-ից 7 կովկասյան ընձառյուծ կա, գուցե՝ մի քիչ ավելի լինի. ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը հայտարարեց Շրջակա միջավայրի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը:

Գործադիրն առաջարկում է կրկնակի հաշվել շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող ՈԶ ծառայողների աշխատանքային ստաժը

«Ամեն դեպքում՝ ֆոտոթակարդներով ֆիքսվել է 5-ից 7 կովկասյան ընձառյուծի առանձնյակ»,-ասաց նա: Նշենք, որ նախագծով առաջարկվում է կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման համար նախկին 3 մլն դրամ տուգանքը դարձնել 100 մլն:

 Խաչատուր Խաչատրյանը նշեց, որ նման բարձր տուգանքի նպատակն այն է, որ իրազեկված քաղաքացիներն ընդհանրապես չմտածեն Կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման մասին, որովհետև խիստ կրիտիկական վիճակում գտնվող կենդանի է:

«Նրանց մտքով չի էլ անցնի համապատասխան իրավախախտում թույլ տալ»,-ասաց նա: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ և մտած ԱԺ լիագումար նիստ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА