o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԳՈՒՇԱՑԵՔ «ԶՈՎՔԻ» «ԷԼԻՏ ՁՎԵՐԻՑ»

26.06.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ «ԶՈՎՔԻ» «ԷԼԻՏ ՁՎԵՐԻՑ»

Պարզվում է, որ այդքան էլ անվտանգ չէ ձու գնել սուպերմարկետներից: Համենայնդեպս, ինչպես մեզ այսօր հայտնեց Արթուր Միքայելյանը, նա «Զովք» սուպերմարկետից գնել է «Լուսակերտի Էլիտ ձու» եւ... թունավորվել:

ՍԱՊԾ-Ն ՊԱՏՈՒՀԱՍԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԳԼԽԻՆ

Թունավորվել է ոչ միայն Արթուրը, այլ ծննդյան խնջույքին հրավիրված քսան բարեկամները եւ հարազատները: Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հաստատվել է սալմոնեոզ վարակը, որը, ըստ մեզ դիմած քաղաքացու, բժիշկների խոսքերով՝ կարող էր առաջանալ ձվիցԴատելով Արթուրի պատմածից, ընկերության ղեկավարությունը, կարծես թե, ընդունել է իր մեղքը: Համենայնդեպս, նույն օրը հիվանդանոց են այցելել «Լուսակերտ Էլիտ ձու» ընկերության ներկայացուցիչները եւ փորձել համաձայնության գալ, ասելով. «Դե մարդ ես, կարող ա պատահած լինի, մենք հիվանդանոցային հոգսերը կհոգանք»:

ՀՀ 20 «ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑՈՒ ԹՈՒՆԱՎՈՐԵԼ ԵՆ, ԻՍԿ ՍԱՊԾ-Ն ԴԵՌ ՏԵՂԻՑ ԷԼ ՉԻ ՇԱՐԺՎԵԼ

Բացի այդ, ձուն նաեւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից ենթարկվել է փորձաքննության: Այդ մասին մեզ հետ զրույցում ՍԱՊԾ-ի պատասխանատուներից Լեւոն Գուլքանյանը տեղեկացրեց. «Փորձաքննությամբ հաստատվել է, որ ձվի մեջ առկա է եղել աղիքային ցուպիկի մանրէների խումբ եւ Բ տեսակի հնեցում»:

Եվ ահա, խմբագրությունը կազմակերպեց տուժողների եւ արտադրողի հանդիպումը, որի ընթացքում տուժողների ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը պնդեց իր բողոքը, իսկ արտադրողի ներկայացուցիչ Ալբերտը, ըստ էության, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տուժող կողմի ներկայացրածը: Ալբերտի խոսքը նորից նույն բանի մասին էր՝ իրենք կհանդիպեն դրսում եւ կլուծեն այդ հարցը, հավանաբար ի վերջո գալով եզրակացության՝ փոխհատուցման վերաբերյալ: Բայց ամբողջ հարցն այն է, որ այստեղ չի կարող խնդրի լուծում դառնալ մեկ տուժողի հետ պայմանավորվածությունը: Ձուն գնվել է սուպերմարկետից, եւ միամտություն կլիներ մտածել, թե միակ գնորդը Արթուրն է, կամ որ վարակված էր միայն նրա գնածըԱյսինքն, այստեղ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները դեռ պետք է տա ՍԱՊԾ-ն: Այդ թվում՝ ինչպե՞ս պատահեց, որ վարակված եւ հին ձուն արտադրվեց, ինչպե՞ս պատահեց, որ այդպիսի վտանգավոր սննդամթերքը վաճառքի հանվեց «Զովքում»: Վերջապես, որքանո՞վ վստահ լինենք, որ վարակված ձվի արտադրություն-վաճառք շղթայում եղած խնդիրը հայտնաբերված եւ լուծված է, այսինքն՝ նոր թունավորումներ չեն լինի: Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը կարող էր, եւ եթե լուծումը տեսանելի չէ, դեռ կարող է հայտնվել Արթուր Միքայելյանի հարազատների փոխարեն: Այսինքն, եթե չկա պետական պատշաճ վերահսկողություն, այդ թվում՝ «Զովքում» վաճառվող սննդամթերքի նկատմամբ, ապա ստացվում է, որ մենք բոլորս գտնվում ենք ռիսկի խմբում: Հուսով ենք, որ կառավարությունը կկարողանա բացատրել, թե ինչու եղավ այս խայտառակ իրավիճակը, իսկ «Իրավունքը» հետեւողական կլինի խնդրի հետագա ընթացքին:

Այսօր սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА