o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպական խաղերում

22.06.2019 23:12 ՍՊՈՐՏ
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպական խաղերում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճեց Եվրոպական երկրորդ խաղերում:  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը մրցեց Իտալիայից Միշել Ալսիոյի հետ, սակայն պարտվեց նվազագույն հաշվով:

Հայաստանի հավաքականը պարտվեց հուներին ու զրկվեց ուղեգիր նվաճելու անգամ տեսական հնարավորությունից

Դավիթ Գրիգորյանը դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր՝ առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար: Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ:

Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում 37 մարզիկով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА