o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԷԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

21.06.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՊԱՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԷԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Իտալիայի Ֆաենցա քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալ՝ 1 արծաթե եւ 3 բրոնզե:

Գոռ Մինասյանն աշխարհի փոխչեմպիոն դարձավ, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

80 կգ քաշային կարգում Վիգեն Նազարյանը եզրափակչում զիջեց ռումինացի Վասիլե Կոյոկին ու բավարարվեց արծաթե մեդալով: 48 կգ քաշային Կարապետ Մանվելյանը բրոնզի համար գոտեմարտում հաղթեց ուկրաինացի Անատոլի Կոտիկին ու դարձավ Եվրոպայի 3-րդ մրցանակակիր: Մրցումային առաջին օրը պայքարը սկսած ըմբիշներից 55 կգ քաշային Վարուժան Անտոնյանը բրոնզի համար պայքարում զիջեց գոտեմարտը ռուս Արտյոմ Կոլեսնիկին: 65 կգ քաշային կարգում Արման Խաչիկյանը պարտվեց բելառուս Դմիտրի Բոնկային եւ եւս մնաց առանց մեդալի: Գերծանր քաշային կարգում էլ Ռազմիկ Քուրդյանը բրոնզի համար պայքարում զիջեց ուկրաինացի Միխայլո Վիշնեւսկիին: 45 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը հենց 1/8 եզրափակչում զիջեց ռուս Դանիալ Ագաեւին, սակայն վերջինս հասավ մինչեւ եզրափակիչ, ուստի հայ ըմբիշը դեռ պահպանեց սփոփիչ գոտեմարտերի միջոցով բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն: Հոմերոս Առաքելյանը լիտվացի Ռոկաս Չեպաուսկասի հետ գոտեմարտում 9-0 հաշվով առավելության հասավ եւ նվաճեց բրոնզե մեդալ: 51 կգ քաշային Արմեն Հարությունյանը նախ հաղթեց գերմանացի Ջեյմս Ջաստին Շրեյներին, ապա ջախջախեց վրացի Տորնիկե Սոլոմոնիձեին: Կիսաեզրափակչում նա մրցեց Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ, ով Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: Ցավոք, Հարությունյանը կիսաեզրափակչում չկարողացավ միավոր վաստակել ու եզրափակիչ թողեց Նազարյանին: Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի Նիհադ Գուլուզադեի հետ եւ առավելության հասավ 6-3 հաշվով՝ դառնալով բրոնզե մեդալակիր: 60 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, 71 կգ քաշային Լյովա Խաչատրյանը եւ 92 կգ քաշային Ռազմիկ Մահլամյանը դուրս մնացին պայքարից: Պատանիների տարիքային խմբի առանձնահատկությունները հաշվի առնելով, Եվրոպայի առաջնությունում նվաճված 4 մեդալները վատ արդյունք չեն: Բայց եթե հաշվի առնենք, որ մեր մարզիկների մեծ մասը հավակնում էր մեդալի, եւ մասնավորապես մրցաշարի առաջին օրը գորգ դուրս եկած ըմբիշները հավակնում էին 4 բրոնզե եւ 1 ոսկե մեդալի, մինչդեռ հաջողվեց նվաճել միայն մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ, ապա այս արդյունքը անբավարար է: Այսպիսով հերթը ազատոճային ըմբիշներինն է: Ազատոճայինների հավաքականը մրցահարթակում է հետեւյալ կազմով. Էդիկ Հարությունյան (45 կգ ), Հարություն Հովհաննիսյան (48 կգ), Արսեն Բակալյան (51 կգ), Հայկ Աբրահամյան (55 կգ), Գենիկ Ասատրյան (60 կգ), Տիգրան Ղազարյան (65 կգ ), Մենուա Յարիբկեյնան (71 կգ), Տիգրան Առաքելյան (80 կգ ), Լյովա Գեւորգյան (92 կգ) եւ Սերգեյ Հարությունյան ( 110 կգ ):

ԱԶԱՏՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА