o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թբիլիսիի մետրոյում երկար մազեր ունենալու և ականջօղեր կրելու համար երկու երիտասարդի են ծեծի ենթարկել (տեսանյութ)

20.06.2019 18:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թբիլիսիի մետրոյում երկար մազեր ունենալու և ականջօղեր կրելու համար երկու երիտասարդի են ծեծի ենթարկել (տեսանյութ)

Թբիլիսիի «Ռուսթավելի» մետրոկայարանում երեկ ազգայնականները երկու երիտասարդի են ծեծի ենթարկել՝ երկար մազեր ունենալու և ականջօղեր կրելու համար, հաղորդում են վրացական կայքերը։ Պատահարը տեսանկարահանել է Վրաստանի հանրային հեռուստատեսության թղթակիցը։

Լուկաշենկոն երկար դադարից հետո կայցելի Եվրամիության անդամ հանդիսացող երկիր

Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ մի տղամարդ կայարանում նկատել է երկու երիտասարդների, հավանաբար երաժիշտների, և նրանց տեսքը «նյարդայնացրել» է նրան։

Տղամարդը մի քանի այլ համախոհների հետ շարժասանդուղքով բարձրացել է տղաների հետևից և մետրոյից դուրս գալիս հարվածներ հասցրել նրանց։ Նախքան փախուստի դիմելը՝ նա հասցրել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել մետրոյի մուտքի մոտ կանգնած ոստիկանների հասցեին։

Ինչպես հայտնում է apsny.ge-ն, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կատարվածի առնչությամբ մեկ մարդու է ձերբակալել: 

Նախօրեին Վրաստանի ազգայնական կազմակերպությունները և արմատական խմբերը ԼԳԲՏ համայնքի գործունեության դեմ նախազգուշական հայտարարություններ էին հնչեցրել։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА