o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ֆինանսավորել Սեւանա լճի հետազոտությունը. գիտնականների բողոքը

20.06.2019 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ֆինանսավորել Սեւանա լճի հետազոտությունը. գիտնականների բողոքը

Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ֆինանսավորել Սեւանա լճի հետազոտությունը։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։

«Ցանկանում եմ, որ ավելի շատ նեխի «ոսկե ծիրանը». Դավիթ Սահակյանցը կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում է գրել

Փորձագետը մտահոգություն է հայտնել, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի հրաժարվել է մրցույթ հայտարարել Սեւանի վիճակը գնահատելու հետազոտության համար։ «Իշխանությունները դա պայմանավորում են նրանով, որ այն ֆինանսավորումը, որ կարող են տարամադրել, միեւնույն է՝ մեծ չէ (ընդամենը 7 մլն 600 հազար դրամ), եւ դա բավական չէ լճի համալիր հետազոտման համար։ Սակայն նման բացատրությունն անհամոզիչ է, քանի որ ինստիտուտը մինչեւ այժմ համագործակցում էր նաեւ ռուսաստանցի գործընկերների հետ, եւ հետազոտությունները շատ հաջող էին։ Լճի վիճակի գնահատականը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի Սեւանի ամբողջ էկոհամակարգի համար»,- ընդգծել է Ղուկասյանը։

Նա նկատել է, որ իրավիճակն այնքան էլ կրիտիկական չէ, բայց խնդիրներ կան, մասնավորապես, ձկների պոպուլյացիայի աճի տեմպի տեսակետից։ «Կա ձկների պոպուլյացիայի որոշ աճ, որն այս տարի կազմել է 2950 տոննա, մեծ մասը՝ սիգ։ Իշխանի բաժինը կազմել է 1,5 տոննա։ Բոլոր ձկնատեսակների արտադրական բաժինը կազմում է 750 տոննա, բայց բազմացման նպատակով մենք ձգտում ենք սահմանափակել մեծ քանակությամբ որսը։ Միեւնույն ժամանակ, շարունակվում է մաքսանենգությունը, որը խոչընդոտում է առաջադրված նպատակի իրականացմանը։ Բացի այդ, գետերի վատ վիճակը նույնպես բացասական ազդեցություն է ունենում  աճի տեմպերի վրա։ Սեւանի իշխանի մանրաձկներ 2016-2017 թվականներին 1,5 մլն քանակությամբ բաց են թողնվել լիճ, բայց դրանց միայն 20 տոկոսն է վերադարձել»,- նշել է նա։   

Գիտնականը շեշտեց, որ գրանցվել է Սեւանում խեցգետնի պոպուլյացիայի կտրուկ անկում՝ 4 հազար տոննայից մինչեւ 2,6 տոննա: Սա հիմնականում պայմանավորված է խեցգետին որսալու համար չինական ցանցի օգտագործմամբ: «Այս ցանցերը թույլ են տալիս որսալ նաեւ այն խեցգետինները, որոնք կարող են նպաստել պոպուլյացիայի աճին»,- ասաց փորձագետը:

Նա հավելեց, որ Սեւանում ֆոսֆորի բավականին բարձր մակարդակը կարող է որոշակի սպառնալիք ներկայացնել խեցգետիններին: «Ֆոսֆորի առկայությունը ծաղկման հետեւանք է, որը դիտվել է անցյալ տարի: Այս տարի այն ավելի քիչ կլինի, սակայն այս երեւույթը նպաստում է խեցգետինների շրջանում որոշակի հիվանդությունների հնարավոր զարգացմանը»,- եզրափակեց Էվելինա Ղուկասյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА