o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՔՊ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ

18.06.2019 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՈՒ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՔՊ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ

ԱԺ նախագահ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ երեկ լրագրողներիս հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես ստացվեց, որ ՔՊ վարչության նախկին նախագահ, այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, չնայած նրան, որ մասնակցել էր վարչության ընտրությանը, բայց ՔՊ համաժողովին չընտրվեց:

Նորայր Գրիգորյանը պատշաճ հաշվետու չի եղել ավագանուն. Արարատի մարզպետը` Նորաշենի համայնքապետի ազատման մասին

Պարոն ՄիրզոյանՍասուն Միքայելյանի չընտրվելը պատասխա՞նն էր նրա կողմից Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուին չաջակցելուն:

Այ ժողովուրդ ջան, լուրջ եմ ասում, ես չեմ հասկանում` ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ յոթհարկանի պատճառներ տեսնում ու կոնսպիրոլոգիաների մեջ մտնում: Իսկապես չեմ հասկանում: Բոլորս սովոր ենք էդպիսի պատճառներ տեսնե՞լ ամեն ինչի մեջ: 51 անդամ դրել է իր թեկնածությունը վարչության կազմում ընդգրկվելու համար եւ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել են 21 անդամներ: Այստեղ վիրավորական բան կա` երբ ասում եք` չեք կարծում, որ դա՞ է պատճառը, նշանակում է, որ այս ընտրության արդյունքը կազմակերպված ու կանխորոշված էր ինչ-որ իքս մարդու, ենթադրաբար` Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ քանի որ ինչ-որ պահի չի գոհացրել ասենք` Նիկոլ Փաշինյանի կամ այլ խմբի, իրենք որոշել են, որ Սասուն Միքայելյանը պետք է չլինի, ու բոլոր պատվիրակներին ասել են` այդպես կքվեարկեք: Մի քիչ օգնեք ձեւավորել նոր Հայաստանի մշակույթը էլի:

Մի քանի թափթփուկ չեն որոշում, ես եմ որոշում. Նորաշենի նախկին ղեկավարն՝ Արարատի մարզպետի մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА