o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուսումնասիրություն. սպիտակ միսը նույնքան վնասակար է, որքան կարմիրը

16.06.2019 22:55 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ուսումնասիրություն. սպիտակ միսը նույնքան վնասակար է, որքան կարմիրը

Թռչնի միսը պարզվել է նույնքան վնասակար է, որքան կարմիրը, հայտնում է Focus ամսագիրը, հղում անելով Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրություններին:

Ուսւմնասիրությանը մասնակցել են 100 տղամարդ և կին: Առաջին խումբը օգտագործել է տավարի միս, երկրորդը սնվել է հավի մսով, իսկ երրորդը` բուսական սնունդով:

Ինչպե՞ս սպիտակեցնել ատամները՝ մի քանի րոպեում

«Հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր խտության լիպոպրոտեինների խոլեստերինի մակարդակը նույնն էր թե սպիտակ, և թե՝ կարմիր միս օգտագործելու դեպքում, սակայն այն զգալիորեն ցածր էր այն մասնակիցների մոտ, որոնք օգտագործում էին բուսական ծագում ոնեցող սպիտակուցներ», - ասվում է հետազոտության մեջ:

Ավելի վաղ համարվել էր, որ սպիտակ միսը ավելի օգտակար է, քան կարմիրը, քանի որ այն ավելի քիչ է ազդում ցածր խտության լիպոպրոտեինների խոլեստերինի արտադրության վրա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА