o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ալաշկերտի» կանանց թիմը Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայում

13.06.2019 14:02 ՍՊՈՐՏ
«Ալաշկերտի» կանանց թիմը Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայում

«Ալաշկերտի» կանանց թիմն այս մրցաշրջանում կներկայացնի Հայաստանը Չեմպիոնների լիգայում:

Հայաստանի չեմպիոն «Անի-1»-ի իրավահաջորդ հանդիսացող «Ալաշկերտ» կանանց թիմի գլխավոր մարզիչն է Լիանա Հայրապետյանը, ով ՈւԵՖԱ-ի PRO կարգի արտոնագիր ունի: Մարզչական շտաբում ընդգրկվել է նաև Մարիամ Ստեփանյանը (ՈւԵՖԱ-ի A կարգ), հայտնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

Հայաստանը 7 ըմբիշ կներկայացնի Համաշխարհային բանակային խաղերում

«Ալաշկերտի» կանանց մանկապատանեկան թիմը կմարզի Արփինե Արզումանյանը (ՈւԵՖԱ-ի B կարգ):

Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 21-ին:

Կկազմվի 10 խումբ՝ 4-ական թիմով։ Խմբերից յուրանքանչյուրի համար կընտրվի առանձին մրցավայր։ Թիմերը կխաղան շրջանաձև մրցակարգով։ Որակավորման փուլի խաղերը տեղի կունենան օգոստոսի 7-ին, 10-ին, 13-ին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА