o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հովհաննես Գալստյանի եւ Ազգային կինոկենտրոնի թնջուկից հետո` բացահայտել եմ մի շարք խնդիրներ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12.06.2019 18:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հովհաննես Գալստյանի եւ Ազգային կինոկենտրոնի թնջուկից հետո` բացահայտել եմ մի շարք խնդիրներ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ԱԺ-ում կայացած գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի քննարկման ժամանակ  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով կինոյի ոլորին ասաց. «Հովհաննես Գալստյանի ֆիլմի եւ Ազգային կինոկենտրոնի հետ կապված թնջուկի ժամանակվանից արդեն նեգրավված եմ եղել այս ոլորտում, եւ բացահայտել եմ մի շարք խնդիրներ»,- ապա ընդհանրացրեց. «Առհասարակ, այս համակարգը պետք է վերակառուցվի եւ ավելի արդյունավետ դարձվի դրամահատկացումները, որովհետեւ, երբ ուսումնասիրեցի, հասկացա, որ կան ֆիլմեր, որոնք երկար ժամանակ չեն հանձնվել: Այսինքն` պետությունը գումարը տվել է եւ այդ ֆիլմերը կա՛մ չկան, կա՛մ գտնվում են ինչ-որ սաղմնային վիճակում, կա՛մ ընդհանրապես դրանց մասին տեղեկություն չկա: Այս ոլորտը պրոբլեմատիկ է, լուծումներ արդեն ունենք, որովհետեւ առաջարկներ էլ ունենք»:

ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դեմ է Ստամբուլյան կոնվենցիային. ստորագրահավաք ԱԺ-ի դիմաց (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА