o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Այսօրվա ՏԻՄ ընտրություններում հաղթեց նաեւ ՀԱՍԱԿ-ը

10.06.2019 00:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Այսօրվա ՏԻՄ ընտրություններում հաղթեց նաեւ ՀԱՍԱԿ-ը

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն՝ Վիրաբ Դերմոյանը, ընտրվեց Արարատի մարզի Դվին համայնքի ավագանու անդամ: Այս մասին տեղեկացնում է կուսակցության փոխնախագահ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ:

«Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը». Խոսրով Հարությունյան

«Մեր կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին, եւ այս հաղթանակը մեր ողջ թիմի հաղթանակն է: Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում սատարում էին մեզ եւ անվերապահորեն հավատում մեր հաղթանակին: Շնորհակալ ենք Դվին համայնքի բնակիչներին՝ մեզ վստահելու համար: Մենք մշտապես շարունակելու ենք լինել մեր ավագանու եւ ողջ համայնքի կողքին: Սիրելի՛ դվինցիներ, այսուհետ համայնքի առաջ ծառացած խնդիրների լուծման տարբերակները գտնելու ենք միասին: Ի գործ», - նշել է Կոստանյանը:

Ծ. Կոստանյանը նաեւ հավելել է, որ կուսակցության կողմից առաջադրված Մուշեղ Կիրակոսյանը ձայների շատ չնչին տարբերությամբ չհաղթահարեց անցողիկ շեմը. «Բայց ի դեմս Կիրակոսյանի՝ ՀԱՍԱԿ-ը Դվին համայնքում ունեցավ նաեւ Մշակույթի տան տնօրեն: Մենք շնորհակալ ենք մեր երկու թեկնածուներին եւ հպարտ ենք իրենցով»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА