ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

60-ամյա տղամարդը հանձնվել է Վալերիյ Օսիպյանի հետ բանակցելուց հետո

08.06.2019 14:35 ՔՐԵԱԿԱՆ
60-ամյա տղամարդը հանձնվել է Վալերիյ Օսիպյանի հետ բանակցելուց հետո

Այսօր՝ հունիսի 8-ին, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գևորգյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մ. Գևորգյանը գտնվում է իր հանգուցյալ հարազատներից մեկի՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի տանը։

Ծանոթ կնոջ մերկ լուանկարը հրապարակելու սպառնալիքով տղամարդը գումար է պահանջել և ստացել ոսկյա զարդեր, 2 ամիս անց նույն պահանջի դիմաց ստացել է կնոջ ամուսնական մատանին

Նշված վայր են մեկնում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկաններին չի հաջողվում բանակցությունների արդյունքում Մ. Գևորգյանին ինքնակամ հանձնվել ու, քանի որ կային տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա զինված լինի և դիմի կտրուկ քայլերի, դեպքի վայր է ժամանում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

Որոշ ժամանակ Վ. Օսիպյանը անձամբ բանակցություներ է վարում Մ. Գևորգյանի հետ, ով էլ ինքնակամ հանձնվում է։ Վերջինը տեղափոխվում է կալանավայր, քանի որ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Հիշեցնենք, որ Մ. Գևորգյանը հետախուզվում է մայիսի 30-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղի 19-րդ փողոցի 10-րդ տանը նռնակների գործադրմամբ սպանություն և սպանության փորձ կատարելու փաստով: 

60-ամյա Մանվել Գևորգյանը կենցաղային հարցի շուրջ նշված տանը վիճաբանել էր նախկին կնոջ՝ 44-ամյա Ալինա Ներսիսյանի, վերջինիս ներկա ամուսնու՝ 60-ամյա Իշխան Վարդանյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մ. Գևորգյանը ձեռքին եղած 2 նռնակները նետել էր Ա. Ներսիսյանի , Ի. Վարդանյանի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված, նույն հասցեում բնակվող, 20-ամյա Անահիտ Նահապետյանի և 1-ամյա Ալեն Գևորգյանի ուղղությամբ: 

Պայթյունի հետևանքով նշված անձինք ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել էին Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նշված անձինք տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Ի. Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА