o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սրա մեղավորը Նազենի Ղարիբյանն է». լարված մթնոլորտ օպերային թատրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.05.2019 17:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սրա մեղավորը Նազենի Ղարիբյանն է». լարված մթնոլորտ օպերային թատրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, կայացած խրհդի նիստում ընտրվել է օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ: Այդ փաստը բարկացրել է օպերային թատրոնի աշխատակիցներին, որոնք դեմ են Նազենի Ղարիբյանի նոր պաշտոնին եւ այսօր հայտարարել էին աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին եւ հրավիրված էին նաեւ  Օպերային թատրոնի կառավարման խորհրդի անդամները: Սակայն, կառավարման խորհրդից ներկա էր միայն Օպերային թատրոնը ներկայացնող երկու անդամ` Սերգեյ Սաֆարյանն ու Պերճ Քարազյանը: Վերջինս, չթաքցրեց, որ իրենք երկուսն էլ կողմ են քվեարկել Նազենի Ղարիբյանի թեկնածությանը։

«Մի՛ մտածեք, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը». Իվան Ուրգանտի կազմակերպած «հայկական երեկոյի» հյուրերի թվում է եղել նաև Գարիկ Մարտիրոսյանը (տեսանյութ)

Լուրը սակայն կոլեկտիվի նյարդերը տեղիք տվեց ու դահլիճից ամեն կողմից բացականչում էին դավաճան, դու Օրբելյանին ծախել ես, օպերային թատրոնին դավաճանել ես… Կրքերը հանդարտեցնելով թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը ճշտող հարցով դիմեց Պերճ Քարազյանին. «Կառավարման խորհուրդը 8 անձից է բաղկացած, որից երկուսիդ մենք ենք ընտրել։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ կառավարման խորհրդի նախագահի ընտրություն եղավ և մի հատ չխորհրդակցեցիք մեզ հետ, որպեսզի մեր կարծիքն էլ իմանայիք: Իհարկե, ժամանակին կառավարման խորհրդում եղել է նախարար Հասմիկ Պողոսյանը, բայց այն ժամանակ կառավարությունը ձևավորված էր: Հիմա, դեռևս նոր կառավարությունը չձևավորված, ո՞րն էր խնդիրը, որ այսքան շտապ կերպով տեղի ունեցան այդ ընտրությունները, և ընտրվեց Նազենի Ղարիբյանը»։

Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին. (տեսանյութ)

«Կողմ ենք քվեարկել Ղարիբյանի թեկնածությանը, քանի որ նա խոստացել է մի շարք հարցեր լուծել։ Նազենի Ղարիբյանը, լինելով մշակույթի նախարարության ներկայացուցիչ, կարող է կամուրջ հանդիսանալ թատրոնի և կառավարության միջև»,- պատասխանեց Պերճ Քարազյանը, ում պատասխանն առավել բարկացրեց կոլեկտիվին: Թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանն էլ հակադարձեց. «Ինչ կամուրջի մասին է խոսքը, Նազենի Ղարիբյանը թատրոնի միջեւ բոլոր կամուրջներն այրել է: Նազենի Ղարիբյանի պատճառով այսօր մեր թատրոնում հարյուր տարվա կոլեկտիվի անդամները միասին վիճում են, սրա մեղավորը Նազենի Ղարիբյանն է»:

Իմքայլականները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ․ նիստը լարված մթնոլորտում է անցել․ «Ժողովուրդ»

Այնուամենայնիվ մեկ ու կես ժամանոց ժողովից հետո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն աշխատակիցները որոշեցին, որ նամակով կդիմեն մշակույթի նախարարությանը, որպեսզի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը չեղյալ համարվի: 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА