o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որտեղ են ծանոթացել Լեւոնն ու Սիրուշոն, ինչպես է վերջինս գրավել երգչուհու սիրտը. Մանրամասնում է Լեւոն Քոչարյան

26.05.2019 21:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Որտեղ են ծանոթացել Լեւոնն ու Սիրուշոն, ինչպես է վերջինս գրավել երգչուհու սիրտը. Մանրամասնում է Լեւոն Քոչարյան

այաստանի երկրորդ նախագահի որդի, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը խոստովանեց, որ իր կինը՝ երգչուհի Սիրուշոն, ազդում է իր երաժշտական ճաշակի ձևավորման վրա և ոչ միայն։ Այս մասին նա պատմեց Sputnik Արմենիայիթղթակցի հետ զրույցում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն արխիվային լուսանկարներ է հրապարակել

Լևոնն ասում է, որ Սիրուշոն լավ երաժշտություն է սիրում և երբեմն խորհուրդ է տալիս իրեն, թե ինչ լսի. Լևոնին նաև դուր են գալիս նրա կատարումները։ 

«Ոմանք ասում են, որ ես եմ օգնում նրան, դա շատ վիրավորական է, որովհետև այդպես չէ։ Նա այնքան ինքնուրույն է բոլոր հարցերում, այդ թվում՝ ֆինանսական, գործնական և այլն։ Ես հպարտանում եմ նրա գործունեությամբ, ինձ դա շատ է դուր գալիս», — ասաց երգչուհու ամուսինը։

Լևոնը վստահաբար ասում է, որ իր կնոջ համար առաջնահերթ են ընտանիքը և երեխաները։ Նա հավաստիացնում է, որ երգչուհու հետ ընտանեկան կյանքն այնքան բարդ չէ, ինչպես պատկերացնում են շատերը։ Հաճախ ստացվում է համատեղել աշխատանքը, հանգիստը և ընտանեկան գործերը։

Լևոնը և Սիրուշոն ծանոթացել են 2001թ-ի հունիսին ջրաշխարհում, որից հետո կրկին հանդիպել են Սևանում. «Մաֆիա» խաղալուց հետո Լևոնի մոտ զգացմունքներ են ծնվել։ Քանի որ Սիրուշոն արդեն հայտնի երգչուհի էր, Լևոնին չի հաջողվել հաճախակի հանդիպել նրան և նա ստիպված է եղել պարզել, թե որտեղ է նա և «պատահական» հանդիպումներ կազմակերպել։

«Ես անցել եմ ամբողջ ավանդական ուղին, որով անցնում են սիրահարված հայ տղաները։ Գնացել եմ նրա դպրոց, մասնակցել հարաբերություններ պարզելուն։ Բայց ես շատ ուրախ եմ, որ մենք հիմա հասել ենք այս կետին», — անկեղծացավ Լևոնը։

Հիշեցնենք, որ Սիրուշոն և Լևոնն ամուսնացել են 2009թ.-ի հունիսի 6-ին։ Նրանք ունեն երկու որդի։ Զույգի ավագ որդին՝ Ռոբերտը, 4 տարեկան է, իսկ կրտսերը՝ 2։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА