o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիտալի Բալասանյանին արդեն մեկ ժամ է, ինչ չեն թույլ տալիս մտնել Երեւան

20.05.2019 00:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Վիտալի Բալասանյանին արդեն մեկ ժամ է, ինչ չեն թույլ տալիս մտնել Երեւան

Ավան վարչական շրջանի մոտ ավտոմատավոր եւ դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են Արցախի ազգային անվտանգության ծառայության պետ, գեներալ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ավտոմեքենան՝ տեղազննության համար: Սակայն գեներալը պահանջել է համապատասխան փաստաթուղթ ներկայացնել, որից հետո միայն թույլ կտա իրականացնել խուզարկությունը: Գենարալն արդեն մոտ մեկ ժամ է, չի կարողանում մտնել Երեւան: Վ. Բալասանյանի հետ դեպքի վայրում են արցախյան ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1994-95 թթ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ: Քիչ առաջ ժամանեց նաեւ Վ. Բալասանյանի փաստաբանը:

«Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել». Վահան Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА