o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարսից ծոցի մի շարք երկրներ համաձայնել են ԱՄՆ զորքերի տեղակայմանը. ԶԼՄ-ներ

19.05.2019 10:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պարսից ծոցի մի շարք երկրներ համաձայնել են ԱՄՆ զորքերի տեղակայմանը. ԶԼՄ-ներ

Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մի քանի այլ երկրներ ԱՄՆ-ին թույլ են տվել ամերիկյան զորքերը տեղակայել իրենց տարածքներում և իրենց ջրերում: Այս մասին հաղորդում է Asharq AL-awsat-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրներին․ Բոլթոն

Նշվում է, որ համաձայնությունը ստացվել է «ելնելով ԱՄՆ-ի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև երկկողմ համաձայնագրից»: Այս քայլով Վաշինգտոնը հույս ունի նախազգուշացնել Իրանին զերծ մնալու ռազմական սրացման և ծոցի երկրների վրա հարձակվելու փորձերից կամ դիպչելու տարածաշրջանում ԱՄՆ շահերին:

Արաբական դիվանագիտական աղբյուրները պարբերականին հայտնել են, որ այս պահին մի շարք երկրներ բանակցություններ են վարում սահմանափակ կազմով միջարաբական հանդիպում գումարելու մասին՝ մայիսի վերջին Մեքքայում տեղի ունեցող իսլամական պետությունների գագաթնաժողովի ժամանակ տարածաշրջանում իրավիճակի զարգացման հարցով:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգները չի պատերազմի Իրանի հետ: Իր հերթին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը ևս հայտարարել էր, որ Թեհրանը պատերազմ չի ցանկանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА