o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրեւ․ օդի ջերմաստիճանը կնվազի

18.05.2019 19:57 ԵՂԱՆԱԿ
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրեւ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում մայիսի 18-19-ը, մայիսի 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Քամին՝ հարավ-արեւմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երեւան քաղաքում մայիսի 18-19-ը, 22-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Մայիսի 20-21-ը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Մայիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА