o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք մերժում ենք ծայրահեղականությունը». Լիլիթ Հովակիմյան (Տեսանյութ)

18.05.2019 18:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մենք մերժում ենք ծայրահեղականությունը». Լիլիթ Հովակիմյան (Տեսանյութ)

Ռեֆորմիստների կուսակցությունը ստեղծվել է Հայաստանի ժողովրդին ծառայելու, նրա պատմական նվիրական իղձերի իրականացմանն ուղղված ծրագրերին աջակցելու, ինչպես նաեւ քաղաքացիների բարեկեցության համար պայքարելու նպատակով։ Այս մասին այսօր տեղի ունեցած Ռեֆորմիստների համակիրների համաժողովին հայտարարեց կուսակցության անդամ, 4news.am կայքի խմբագիր եւ սեփականատեր ԼԻԼԻԹ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ:

Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ)

«Ռեֆորմիստների ձգտումն է՝ Հայաստանը դարձնել աշխարհի քաղաքակիրթ եւ զարգացած երկրներից մեկը՝ միավորելով աշխարհասփյուռ հայերին Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Ռեֆորմիստները մերժում են բոլոր տիպի արկածախնդրությունները, ցնցումները, երկրի ներքին կայունությանը խոչընդոտող բոլոր դրսեւորումները։ Ռեֆորմիստների կուսակցության անդամներին միավորում են հավասարության, համերաշխության եւ փոխօգնության սկզբունքները։ Մենք մերժում ենք ծայրահեղականությունը՝ մեր գաղափարները խարսխելով քրիստոնեական, համամարդկային արժեքների վրա։ Ռեֆորմիստները կողմ են տնտեսության զարգացմանը, որտեղ կարգավորիչ դեր ունի պետությունը, եւ խրախուսում են Հայաստանի գիտական ներուժի օգտագործումը երկրի անվտանգության եւ տնտեսության զարգացման գործում», - ասաց Լ. Հովակիմյանը։

Եզրափակելով խոսքը` բանախոսը նաեւ ընդգծեց, որ Ռեֆորմիստների կուսակցությունը կարեւորում է ինչպես քաղաքացիական համերաշխության, այնպես էլ երկրի ղեկավարի ինստիտուտին աջակցելու գաղափարը. «Ժողովրդավարական արժեքներին ձգտելով՝ մենք մնում ենք հավատարիմ մեր ազգային նկարագրի պահպանմանը եւ ավանդույթների շարունակմանը՝ Հայաստանի զարգացման հիմնական գրավականը համարելով կայունությունը»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА