o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դատարանի որոշումը չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն»

18.05.2019 18:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Դատարանի որոշումը չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն»

«Կասկածից վեր է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դատական որոշումը կայացնելիս դատավորը առաջնորդվել է բացառապես օրենքի պահանջներով՝ հաշվի առնելով, հավանաբար նաեւ, քրեական գործի առանձնահատկությունները: Ըստ այդմ` այդ որոշումը իրավական է թե՛ հիմքերով եւ թե՛ բովանդակությամբ», - այս մասին նշում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ հավելում. «Սակայն այդ ամենով հանդերձ, դատարանի որոշումն, իսկ ավելի ճիշտ՝ այն հանգամանքը, թե ինչ հիմքով կայացվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը (վերջինս ընդունվեց հաշվի առնելով Արցախի նախկին եւ գործող Նախագահների միջնորդությունը), անշուշտ, կունենա նաեւ քաղաքական հետեւանքներ, ընդ որում, ըստ իս, Արցախում ներքաղաքական լարվածությունը մեղմելու եւ Հայաստան-Արցախ հարաբերություններն էլ ավելի կառուցողական հուն տեղափոխելու առումով՝ միանգամայն նպաստավոր հետեւանքներ: Պետք չէ շատ խորաթափանց լինել, որպեսզի հասկանալ, որ այդ որոշումը էապես կբարձրացնի Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հեղինակությունը ոչ միայն Արցախի հասարակության շրջանում (ինչը շատ կարեւոր է այսօրյա նախընտրական Արցախի պարագայում), այլեւ Արցախի արտաքին գործընկերների շրջանում: Ըստ իս, վերջին գործոնը շատ կարեւոր է նաեւ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակաացային գործընթացում Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից Արցախին վերապահվող պատասխանատու դերակատարման ընկալման առոմով»:

ՌԴ դեսպանը շնորհավորեց Հայկ Բաբուխանյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ

Խ. Հարությունյանի գնահատմամբ` դատարանի վերը նշված որոշումը կարող է նոր շունչ հաղորդել Հայաստան-Արցախ երկխոսությանը եւ էապես նպաստել հայ ժողովրդի երկու հատվածների համերաշխության էլ ավելի խորացմանը՝ օգտակար լինել արտաքին մարտահրավերներին դիմագրավելու մեր հավաքական կարողություններ բարձրացմանը. «Համոզված եմ, որ այդ որոշումը խորը հիասթափութուն կպատճառի նաեւ ներհայկական զարգացումներին շունչները պահած հետեւող մեր ‹‹ոխերիմ հարեւաններին››:Բայց այս ամենի համար կա մի շատ կարեւոր նախապայման՝ դատարանի նշված որոշումը որեւէ պարագայում չի կարող որակվել հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն: Մենք պարտավոր ենք շատ հոգատարությամբ վերաբերվել ներհայկական համերաշխությունը խորացնող ցանկացած հնարավորությանը եւ զերծ մնալ հանրային կյանքը ալեկոծող ցանկացած քայլից»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА