ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվս մեկ դիմակայություն. ԱԺ-ն կմերժի Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի թեկնածուին. «Ժողովուրդ»

16.05.2019 09:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եվս մեկ դիմակայություն. ԱԺ-ն կմերժի Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի թեկնածուին. «Ժողովուրդ»

«ՀՀ նախագահի եւ ԱԺ մեծամասնության միջեւ եւս մեկ դիմակայություն է սպասվում: Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է այդ պաշտոնին տեսնել միայն փաստաբան Վահե Գրիգորյանին՝ ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործով տուժածների ներկայացուցչին:

«Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում». Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Ավելին՝ ԱԺ իշխող մեծամասնությունը ոչ մեկ անգամ է ուղղակի եւ անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միեւնույն է, մերժելու են: Ու չնայած Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահի ներկայացնելիք հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունն այլ մարդու է տվել՝ այդպես հակադրվելով խորհրդարանական մեծամասնությանը:

 

Չի բացառվում նաեւ, որ այս քայլով Արմեն Սարգսյանը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը, քաջ իմանալով որ, միեւնույն է, Վաղարշյանին ԱԺ-ն չի ընտրելու, ներկայացնում է նրան, որ երկրորդ անգամ մերժվելուց հետո հանգիստ ներկայացնի արդեն Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Մինչ այդ մեկ փաստ էլ. ամեն դեպքում անհասկանալի է իշխող մեծամասնության պահվածքը, երբ որոշել են այդ պաշտոնում ամեն գնով նշանակել կոնկրետ անձի, եւ հանուն նրա, ըստ էության, երկրորդ անգամ կարժեզրկվի խորհրդարանական ինստիտուտը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА