ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեւորգի Օկոեւ եւս խուսափեց «Գարդասիլի» վերաբերյալ կարծիք հայտնելուց

15.05.2019 12:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գեւորգի Օկոեւ եւս խուսափեց «Գարդասիլի» վերաբերյալ կարծիք հայտնելուց

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գեւորգ Օկոեւ, ով ներառված է «Գարդասիլի» վերաբերյալ հանրային իրազեկումներ իրականացնելող բանախոսների ցանկում` iravunk.com-ի հարցին, արդյո՞ք վստահ է, որ տվյալ պատվաստանյութը իսկապես անվտանգ է` երկար մտածելուց հետո վրդովված նկատեց.

Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք. ՀՅԴ գործիչ

- Ես ոչինչ չեմ ցանկանում այդ թեմայով խոսել, ցտեսություն:

Պրոֆեսորի նման պատասխանը առավել քան զարմանալի է` հաշվի առնելով, որ նա պետք է, որ առիթը բաց չթողներ «Գարդասիլը» գովազդելու համար` եթե այն իրոք այդքան անվտանգ ու կյանքեր փրկող պատվաստանյութ է:

Հիշեցնենք, որ ցանկում «Գարդասիլի» վերաբերյալ հանրային իրազեկումներ իրականացնողների ցանկում ընդգրկված են պոլիկլինիկաների ղեկավարներ, բաժանմունքի վարիչներ, հայտնի բժիշկներ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА