o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունները փորձում են ազդել դատարանի որոշման վրա. Լուսանկարներ

14.05.2019 13:25 ԹԵՄԱ
Իշխանությունները փորձում են ազդել դատարանի որոշման վրա. Լուսանկարներ

Երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ որոշ պաշտոնյաներ քաղաքացիական ակտիվիստից այդպես էլ չվերածվեցին պաշտոնյայի, նա իրոք ճիշտ էր: Առաջարկում եմ ձեզ դիտել գրառմանս կից լուսանկարները և դուք կտեսնեք, որ իշխանության այս կամ այն օղակում աշխատող անձինք ուղիղ և կողմնակալ կարծիք են հայտնում Ռոբերտ Քոչարյանի դատական գործի վերաբերյալ:

Սահմանադրական դատարանի հետ քարեդարյա կեղտոտ խաղեր խաղալը ծանրագույն հետևանքներով է հղի

Մարդիկ պարզապես չեն հասկանում, որ դա անգամ միջազգային դատարանում կարող է ընկալվել որպես իշխանությունների բացահայտ կողմնակալ վերաբերմունք քաղաքական երակնգներ և հնչեղություն ունեցող քրեական գործի վերաբերյալ: Համամիտ եմ, որ սրանք վերին էշելոնի իշխանականներ չեն, բայց դատական գործընթացը նոր է սկսվել և վաղը մյուս օրը ինչ իմանաս էլ ով ինչ է խոսելու: Մեր գործն է միայն ֆիքսել եղելիությունը:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА